Ատամնաքարերից ազատվելու ամենահեշտ եղանակը

Ատամների վրա առաջացած դարչնագույն կամ դեղին նստվածքից կարելի է ազատվել տան պայմաններում:

Ատամնաքար՝ տարածված խնդիր, և ժամանակակից ատամնաբուժությունը բազմաթիվ եղանակներ է առաջարկում դրանցից ազատվելու համար:

Սակայն կա մի միջոց, որը շատ լավ է օգնում և խնայում է ձեր միջոցները:

Բերանի խոռոչի հիգիենան շատ կարևոր է. Եթե չհետևեք էմալին և ժամանակին չհեռացնեք ատամնաքարերը, կարող է զարգանալ պերիօդոնտիտ բորբոքային հիվանդությունը:

Պերիօդոնտիտի ժամանակ վարակը ներթափանցում է ատամի մեջ ներամատային ուղիներով, բորբոքվում է ատամների արտաքին շերտը և նրան կից հյուսվածքները:

Ինչպես հեռացնել ատամնաքարը

Ատամնաքարերից ազատվելու ամենահեշտ եղանակը

Ձեզ պետք կգան

  • 40 գրամ ընկույղի կեղև
  • 1 բաժակ ջուր

Օգտագործման եղանակը

Ընկույզի կեղևը եփեք 20 րոպե: Սառչելուց հետո քամեք այն:

Ատամի խոզանակը 10 րոպե թողեք այդ թուրմի մեջ: Հետո այդ խոզանակով մանրակրկիտ մաքրեք ատամները:

Այս գործընթացը կարելի է կրկնել օրը երեք անգամ՝ այնքան ժամանակ, մինչ ատամնաքարն ամբողջությամբ անհետանա:

Արդեն երկու շաբաթ անց արդյունքը ձեզ կուրախացնի: Ընկույզի կեղևը հիանալի հակաբակտերիալ միջոց է, ինչպես նաև այն օգնում է մաքրել էմալի արտաքին շերտը տհաճ նստվածքից: Այս միջոցը նաև շատ օգտակար է նրանց համար, ում լնդերն արյունահոսում են: