Յոթ խնդիր, որոնց դեմ բանանը կպայքարի ցանկացած դեղահաբից ավելի լավ

Պարզվում է, որ գոյություն ունեն խնդիրներ, որոնք բանանը լուծում է ավելի լավ, քան դեղահաբերը։ Բանանն այն մրգերից է, որ պետք է լինի յուրաքանչյուրի սննդակարգում։ Բանանը շատերի սիրելի միրգն է, սակայն քչերը գիտեն, որ չնայած բարձր կալորիականությանը, այն օգնում է լուծել մի շարք առողջական խնդիրներ, որոնց մասին կպատմենք։

1. Հիպերտոնիա

Հիպերտոնիայով տառապող շատ մարդիկ կալիումի պակաս ունեն, իսկ աղերը օրգանիզմում մեծ քանակությամբ են։ Կալիումը օրգանիզմից հանում է ավելորդ աղերը։ Այնպես որ կերեք կալիումով հարուստ բանան և իջեցրեք ձեր ճնշումը։

2. Սթրեսի մակարդակի իջեցում

Բանանը լավագույն հակասթրեսային միրգն է համարվում։ Այն անհրաժեշտ վիտամիններ և միկրոտարրեր է պարունակում, որոնք ազդում են նյութափոխանակության վրա, ինչը նույնպես կապված է օրգանիզմում սթրեսի մակարդակի հետ։

3. Տեսողության բարելավում

Բանանը վիտամին A է պարունակում, որն աչքերի առողջության համար մեծ նշանակություն ունի։ Մեր մարմինը օրական որոշակի քանակությամբ A վիտամինի կարիք ունի՝ հավկուրության զարգացման հնարավորությունը նվազեցնելու համար։ Կանանց այն պետք է օրական 700 միկրոգրամ, տղամարդկանց՝ 900։

4. Փորկապություն և մետեորիզմ

Բանանը պեկտին է պարունակում, որը օրգանիզմից հանում է ծանր մետաղներն ու տոքսինները։ Բանանը նաև հրաշալի պրոբիոտիկ է, որը խթանում է մարսողությանը։ Այն նաև նվազեցնում է գազերի արտադրությունը և որպես թեթև լուծողական է գործում։

5. Օգնություն նախադաշտանային վիճակում

Բանանը B6 վիտամին է պարունակում, որը դրական ազդեցություն է գործում օրգանիզմում շաքարի պարունակության վրա և թույլ է տալիս նվազեցնել նախադաշտանային համախտանիշի բացասական երևույթները։ Այս վիտամինն օգնում է նաև փքվածության դեպքում։

6. Ընկճախտ

Բանանը տրիպտոֆան է պարունակում, որը բարձրացնում է սերոտոնին հորմոնի արտադրությունը։ Օրական երկու բանան ուտելով դուք կազատվեք թեթև տխրությունից։

7. Քաշի կորուստ

Բանանը քաղցր միրգ է և միևնույն ժամանակ հեշտությամբ ընդգրկվում է ցանկացած սննդակարգում։ Բանանի մեջ մեծ քանակությամբ ջրում լուծվող բջջանյութ կա։ Երբ մանրաթելերը մարսողության գործընթացում են հայտնվում, դրանք քաշում են ջուրը և դանդաղեցնում են մարսողությունը, իսկ դա նշանակում է, որ դուք ավելի երկար եք ձեզ կուշտ զգում։