Սառնարանի և միկրոալիքային վառարանի բռնակները, անջատիչներն ու վարդակները, լվացքի մեքենայի կափարիչը, լուսամուտագոգերը․․․
Ձյունաճերմակ նոր պլաստիկե դետալները շատ արագ են կորցնում իրենց սկզբնական տեսքը։

Ինչպես կրկին վերադարձնել դրանց նախնական սպիտակությունն ու թարմությունը, կպարզենք Positive-ի հետ միասին։
Քացախի էսենցիաa

Սպունգը թրջեք 70-80% քացախաթթվի մեջ և դրանով շփեք պլաստիկի դեղնած մասերը։ 5 րոպեից սպունգը ողողեք ջրի մեջ և նորից մաքրեք մակերեսը։ Այս միջոցը հրաշալի կերպով մաքրում է յուղերը։ Անպայման աշխատեք ձեռնոցներով։
Տնտեսական օճառ 72%

Մանր քերիչով անցկացրեք տնտեսական օճառը, ավելացրեք տաք ջուր և խառնեք, որ մածուկ ստացվի։ Այն քսեք կեղտոտված հատվածներին, թողեք 10 րոպե, այնուհետև լվացեք։
Մազերը գունաթափելու համար վաճառվող գերօքսիդ 12%

Այս միջոցը վաճառվում է վարսավիրական խանութներում։ Այս լուծույթով սպունգի օգնությամբ մշակեք կեղտոտ մակերեսը, թողեք 10 րոպե և լվացեք։
Առավել որակյալ արդյունք ստանալու համար կրկնեք այն։




























