Ներկայացնում ենք զարկերակները մաքրելու 7 բնական միջոց:
1. Միջերկրածովյան դիետա
Շատ օգտակար է համարվում սրտի համար:
Սահամանափակեք քաղցրեղենի, կարմիր մսի, յուղի, ձվի օգտագործումը:
Դիետան պարունակում է շատ ծովամթերք՝ ձուկ, ձիթապտղի յուղ, ամբողջական ձավարեղեն, ընկուզեղեն, հատիկեղեն, հավի մսի և անյուղ մսի ոչ մեծ քանակություն, մեծ քանակությամբ բանջարեղեն և մրգեր:

Այսպիսի սննդակարգը կօգնի նվազեցնել սրտի հիվանդությունների, խոլեստերինի մակարդակը, կայունացնել շաքարի մակարդակն արյան մեջ:
2. Հետևեք ճարպերին
Խորհուրդ է տրվում ուտել ավելի շատ պոլիչհագեցած և մոնոչհագեցած ճարպեր, սահմանափակել տրանս-ճարպերի և հագեցած ճարպերի օգտագործումը:
Նվազեցրեք սերուցքի, կարագի, պանրի, հացաբուլկեղենի օգտագործումը:
Օգտագործեք յուղոտ ձուկ՝ սարդինա և սաղմոն, նաև արևածաղկի սերմեր և ոչ աղի ընկուզեղեն:
3. Սահմանափակել շաքարավազի և աղի քանակությունը
Կանանց խորհուրդ է տրվում օգտագործել օրական 6 թ. գ. շաքարավազից ոչ ավել, տղամարդկանց՝ 9 թ. գ.:
Թարմ մգրեր Կերեք:
4. Կերեք այս մթերքները
Այս 6 մթերքները շատ օգտակար են հոդերի առողջության համար՝
- Վարսակ և սիսեռ
- Ընկուզեղեն
- Նուռ
- Ավոկադո
- Սխտոր
- Այուրվեդիկ բույսեր՝ զաֆրան, քրքում, սաֆլոր:
5. Սպորտով զբաղվեք
Մարզվեք շաբաթական 5 անգամ, ավելի քան 30 րոպե:

Սրտի առողջության համար յոգան նույնպես օգտակար է, ինչպես ընդհանուր աէրոբիկայի վարժությունները: Յոգան կօգնի իջեցնել արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը, նիհարել:
6. Առողջ քուն
Քնի պակասը կարող է հանգեցնել ճարպակալման՝ խախտելով քաղցը կարգավորող հորիմոնների մակարդակը:
7. Թողեք ծխելը
Այդ դեպքում կնվազի սրտի նոպայի և կաթվածի ռիսկը:



























