Միկրոալիքային վառարանը, ինչպես և գազօջախը, շատ հաճախ պատվում է յուղի կաթիլներով, տաքացվող սննդամթերքի հյութով և գոլորշու կաթոցներով։ Նաև դրսից կան ամեն տեսակի կեղտոտ բծեր:
Այսօր համացանցում մեզ առաջարկվում են միկրոալիքային վառարան մաքրելու շատ տարբեր եղանակներ:
Դրանցից մի քանիսը շատ արդյունավետ են, մյուսները կարող են ոչ միայն չմաքրել սարքավորումները, այլև վնասել դրանց:
Վերջերս ես տեսա նման մարգարիտ` տեղադրել թաց անձեռոցիկների տուփ և միացնել տեխնիկան: Արդյունքում` փչացած սարք և սպասվելիք ծախսեր` նոր վառարան ձեռք բերելու համար:
Ինչպե՞ս մաքրել ջեռոցը ներսից և դրսից։
Սկզբի համար մի մոռացեք անջատել վարդակից նախքան մաքրելը։
Խառնել 100 գ սպիրտը (կամ օղի) և 100 գ լվացող միջոցը։

Խառնուրդը լավ խառնել և լցնել պուլվիլիզատորի տարայի մեջ:
Ցողեք միկրոալիքային վառարանը ներսից և դրսից և թողեք մեկ րոպե: Լուծույթը հանում ենք չոր շորով:
Եթե ձեր սարքավորումները շատ են աղտոտված, մեծացնում ենք լուծույթի ազդեցության ժամանակը:
Օգտագործում ենք նույն լուծույթը` ցանկացած մակերևույթ և սարքավորում մաքրելու համար, որոնց վրա առկա է շատ ճարպեր և այլ բծեր:
Ջեռոցի ներսն էլ ավելի արդյունավետ լվանալու համար, ամանի մեջ մի քիչ ջուր ենք լցնում, մի քանի թեյի գդալ սոդա և կիտրոնաթթու։
Լուծույթով տարան դրեք ջեռոցի մեջ, միացրեք ժամանակաչափը 4 – 5 րոպե (մինչև ջուրը եռա):

Հանում ենք լուծույթով տարան և չոր սպունգով հեռացնում ենք վառարանում եղած կեղտը։
Գոլորշու ազդեցության տակ ամբողջ կեղտը վերածվել է մածուցիկ զանգվածի, որը հեշտությամբ կարող եք հեռացնել:




























