Այսօր կպատմենք, թե ինչ բնական միջոցներ կարելի է պատրաստել տնային պայմաններում՝ մազերն ամռանն ու ձմռանը պաշտպանելու համար։

1. Խնձորի քացախ
Եթե 1 բաժակ խնձորի քացախը բացեք 1 լիտր ջրի մեջ մազերի հրաշալի բալզամ կստացվի։ Կանոնավոր կերպով այս խառնուրդն օգտագործելու դեպքում կազատվեք մազերի թեփից։ Մազերը քացախաջրով ողողելուց հետո ջրով ողողելու կարիք չկա։ Պարզապես չոր սրբիչով փաթաթեք, իսկ 5 րոպեից սանրեք և չորացրեք։

Բացի այդ, կարող եք վիտամինացված խառնուրդ պատրաստել մազերը ողողելու համար հետևյալ բաղադրիչներով․
- 0,5 բաժակ խնձորի քացախ
- 1լիտր ջուր
- 2 կաթիլ խորդենու յուղ
- 2 կաթիլ նարդոսի յուղ
Բաղադրիչները լավ խառնեք և ողողեք դրանով մազերը շաբաթական մեկ անգամից ոչ հաճախ։
2. Խոտերով թուրմ

Անանուխն ու եղեսպակը միասին առողջ և փայլուն տեսք կհաղորդեն ձեր մազերին։ Թուրմը պատրաստելու համար 1 լիտր եռացրած ջրի մեջ լցրեք 2 ճաշի գդալ յուրաքանչյուր խոտից (չորացված)։ Այնուհետև քամեք, սառեցրեք և մերսելով քսեք մաքուր լվացած մազերին։ Մի քանի րոպեից չոր սրբիչ փաթաթեք գլխին, այնուհետև սանրեք և թողեք չորանան։
3. Լիմոնի հյութ

Նրանք, ովքեր չոր և կոտրվող մազեր ունեն, լիմոնի հյութը հակացուցված է։ Եթե դուք խամրած մազեր ունեք, ապա սա հենց ձեզ համա ր է։ 5 լիտր տաք ջրին ավելացրեք 1 լիմոնի հյութ և խառնեք։ Մազերը մտցրեք լիմոնաջրի մեջ, մերսեք արմատներն ու մազափնջերը, և լվացեք մազերը։ Փաթաթեք չոր սրբիչով, այնուհետև թողեք չորանան։
4. Մեղր

2 ճաշի գդալ մեղրը լուծեք 1 լիտր ջրի մեջ։ Այս խառնուրդը կօգնի ազատվել մազերի ճյուղավորումից և փայլ կհաղորդի։ մազերը լվանալուց հետո այս լուծույթը մազերի երկայնքով քսեք և թեթև մերսեք։ Այնուհետև չորացրեք մազերը։ Լվանալու կարիք չկա։
5. Չոր հաց

1 լիտր եռացրած ջրի մեջ 3-4 կտոր չոր հաց գցեք։ Փակեք տարան և սպասեք մինչև սառչի մինչև 30-40℃։ Այս թուրմը քամեք և քսեք մաքուր խոնավ մազերին, թողեք մի քանի րոպե, սրբիչով չորացրեք և սանրեք մազերը։ Խորհուրդ է տրվում կիրառել շաբաթական մեկ անգամ։
6. Բրնձի ջուր

Բրնձաջուրը Չինաստանում վաղուց օգտագործվում է մազերը սնուցելու, մաշկը մաքրելու և օրգանիզմն ընդհանուր մաքրելու համար։ 1 բաժակ բրնձի վրա տաք ջուր լցրեք և թողեք մեկ ժամ , այնուհետև բրնձաջուրը լցրեք բանկայի մեջ, փակեք կափարիչով և տաք տեղ դրեք։ 2 օրից սկսվում է խմորումը և պետք է սառնարան դնել։ Մազերին քսելուց առաջ 1։2 հարաբերությամբ խառնուրդ պատրաստեք գոլ ջրով։ Քսեք մազերին և տասը րոպեից լվացեք։
7. Ասկորբինաթթու (ասպիրին)

Քչերը գիտեն, որ ասպիրինն իսկական փրկություն է մազերի համար։ 1 լիտր ջրի մեջ ասպիրինի 10 հաբ գցեք կամ երկու ամպուլա։ Երբ այն լրիվ կլուծվի, քսեք մազերին և արմատներին։ Մի քանի րոպեից լավ լվացեք մազերը։ Այս միջոցը կամրացնի ձեր մազերը և առանձնահատուկ փայլ կհաղորդի դրանց։
Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը



























