Ձեր ականջի բոլոր գաղտնիքները. չինական մեթոդիկա

Օգտակար

Մարդկային օրգանիզմը բացառիկ է: Դուք հավանաբար լսել եք, որ ձեր օրգանիզմը ուժերի և էներգիայի ահռելի պահուստ ունի, և այն հնարավոր է օգտագործել: Ձեզ կներկայացնենք մարմնում էներգիայի կառավարման ոչ սովորական մի միջոց, որ կոչվում է ռեֆլեքսալոգիա. այն ստեղծվել է Չինաստանում հազարավոր տարիներ առաջ:

Մեզ հարկավոր է լվացքը պարանից կախելու ամրակ և սեփական ականջը: Ինչո՞ւ հատկապես ականջը, որովհետև այն իրենից ներկայացնում է մեր մարմնի ամբողջական քարտեզը: Ականջի վրա են գտնվում բազմաթիվ նյարդային վերջույթներ, որոնք կենտրոնական նյարդային համակարգի միջոցով կապված են յուրաքանչյուր ներքին օրգանին: Յուրաքանչյուր ականջի վրա 6 կետ կա, որոնք կապված են մեր մարմնի հստակ օրգանների հետ: Այդ կետերը ամրակով սեղմելով՝ անմիջապես էներգիայի ներհոսք կզգաք:

Ձեր ականջի բոլոր գաղտնիքները. չինական մեթոդիկա

1. Ականջի վերին հատվածը անմիջականորեն կապված է մեջքի և ուսերի հետ: Ամեն օր այդ կետը մեկ րոպե շարունակ սեղմելով՝ դուք կթուլացնեք այդ օրգանների ծանրաբեռնվածությունը: Դա խորհուրդ է տրվում նստակյաց կյանք վարողներին:

2. Ականջի ուռուցիկ հատվածի վերին մասը կապված է ներքին օրգանների հետ: Անհարմարության զգացողություն, անբացատրելի հոգնածություն զգալիս այդ հատվածը սեղմեք: 20 վայրկյան անց ավելի թեթև կզգաք ձեզ:

3. Ականջի միջին հատվածի վերին կետը կապված է հոդերի հետ: Այդ կետը սեղմելով՝ կմեղմացնեք հոդերի ցավերը և հոգնածությունը:

4. Սեղմելով ականջի միջին հատվածի ստորին կետը՝ կթեթևացնեք քթով շնչառությունը և կոկորդի ցավը:

5. Բլթակի վերին հատվածը կապված է մարսողության հետ: Այդ կետը սեղմելով՝ դուք կթեթևացնեք որովային ցավերը:

6. Ականջի բլթակը կապված է սրտի և գլխի հետ: Այդ կետը սեղմելով՝ դուք առողջ կպահեք սիրտը և կվերացնեք միգրենը, գլխացավերը:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում