Երիտասարդացնող արդյունավետ դիմակ

Օգտակար

Այսօր մի դիմակի բաղադրատոմս ենք ներկայացնում, որը երիտասարդացնող հրաշալի ազդեցություն ունի։ Ընդ որում, այս դիմակի բաղադրությունը զարմանալիորեն պարզ և մատչելի է։

Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է․

  • ժելատին – 1 թ․գ․
  • մեղր – 3 ճ․գ․
  • գլիցերին – 100 մլ,
  • ասպիրին՝ դանակի ծայրով
  • առանց գազի հանքային ջուր – 100 մլ

Երիտասարդացնող արդյունավետ դիմակ

Պատրաստման եղանակը

Ժելատինի վրա հանքային ջուր լցրեք և կես ժամ թողեք, որ ուռչի։ Այնուհետև ուռած ժելատինը և մնացած բոլոր բաղադրիչները լցրեք ապակե տարայի մեջ, դրեք տաք ջրի մեջ և խառնեք փայտիկով, մինչև համասեռ զանգված կդառնա։ Հանեք տաք ջրի միջից և սառեցրեք՝ անընդհատ խառնելով, ցանկալի է նույնիսկ հարել։

Ստացված զանգվածը բավարար է մեկ ամսվա համար։ Այն լավ պահպանվում է սառնարանում։ Բույրի համար կարող եք նաև մի կաթիլ նարդոսի յուղ կաթեցնել։

Երիտասարդացնող արդյունավետ դիմակ

Ինչպես կիրառել

Օգտագործելուց առաջ մի փոքր այս խառնուրդից տաքացրեք ձեռքերի մեջ կամ ջրային բաղնիքի վրա։ Քնելուց մոտ երկու ժամ առաջ քսեք մաքուր դեմքին և կրծքին, նաև ձեռքերին, պահեք 15-20 րոպե և լվացեք, կարող եք նաև սրբել անձեռոցիկով։ Լվանալուց հետո թեթև խոնավեցնող կրեմ քսեք։

Այս դիմակը արեք շաբաթական երկու անգամ և արդյունքը շատ արագ կզգաք։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում