Կույրաղիքի բորբոքման երեք փուլերը, որոնք անհրաժեշտ է ճանաչել

Օգտակար

Կույր աղիքի որդանման ելունի բորբոքումը կարոդ է սպառնալ բոլոր տարիքի մարդկանց։

Որդանման ելունի բորբոքումը լինում է սուր և քրոնիկական։

Կույրաղիքի բորբոքման երեք փուլերը, որոնք անհրաժեշտ է ճանաչել

Ինչից է լինում որդանման ելունի բորբոքումը

Բժիշկներ վերջերս հերքել են այն կարծիքը, թե կույրաղիքի բորբոքում կարող է առաջանալ արևածաղկի սերմի օգտագործումից։ Բժիշկները ենթադրում են, որ բորբոքման համար տարբեր պատճառներ կարող են լինել. սթրես, վնասվածքի պատճառով ելուստի դիրքի փոփոխություն, օտար մարմնով խցանում, թուլացած իմունային համակարգ։ Ստորև կթվարկենք այս հիվանդության 3 ստադիաները, որպեսզի փորացավ ունենալու դեպքում դուք հեշտությամբ կարողանաք որոշել՝ կույրաղիքի բորբոքում է ձեզ մոտ, թե՝ ոչ։

Որդանման ելունի բորբոքման 1-ին փուլը

Նվացող ցավ է առաջանում, որը հանկարծ ամբողջ փորին է տարածվում, երբեմն ավելի ուժեղ ցավում է ստամոքսի շրջանում։ Ցավը կարող է անցնել և նորից ի հայտ գալ պարբերաբար։

Կույրաղիքի բորբոքման երեք փուլերը, որոնք անհրաժեշտ է ճանաչել

Որդանման ելունի բորբոքման 2-րդ փուլը

6–7 ժամ հետո ցավը ուժեղանում է և աստիճանաբար տեղակայվում է պորտի շրջանում, բայց ստամոքսի շրջանում էլ կարող է մի քիչ ցավել։ Սա ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ և ախորժակի բացակայությամբ։ Հիվանդն իրեն ավելի լավ է զգում, երբ սաղմի դիրքով պառկում է աջ կողքի վրա։ Եթե հիվանդը պառկում է ձախ կողքիվրա, ոտքերը ուղղած, ցավն ուժեղանում է, իսկ մեջքի վրա պառկելու դեպքում հիվանդը դժվարությամբ է բարձրացնում աջ ոտքը։ Այս փուլում մարդիկ սովորաբար սկսում են ցավազրկողներ խմել։ Դրանք կամ չեն օգնում, կամ օգնում են շատ կարճ ժամանակով։ Այս փուլում պետք է անմիջապես բժշկի դիմել։

Որդանման ելունի բորբոքման 3-րդ փուլը

Ցավը տեղափոխվում է փորի ներքևի աջ հատվածը, պորտից ներքև և կոնքից մի քիչ վերև։ Ջերմության բարձրացում, սրտխառնոց, փքվածություն, լուծ է առաջ գալիս, հիվանդը չի կարողանում քայլել, ինչպես նաև ուժեղ ցավ է զգում աջ կողքին դիպչելիս։ Սա պերիտոնիտի նշան է (բորբոքային պրոցեսի ծանր տեսակն է)։ Այս դեպքում պետք է շտապ օգնություն կանչել։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում