Անթերի լվացքի 5 գաղտնիք, որոնք օգտագործում են ամենաբաձրակարգ հյուրանոցները

Օգտակար

Դժվար չէ կռահել, որ բարձրակարգ հյուրանոցներում որոշ գաղտնիքներ են կիրառում՝ մշտապես անթերի մաքուր սպիտակեղեն և սպասք ունենալու համար։

Լվացքի մեքենայի ծանրաբեռնվածությունը

Անթերի լվացքի 5 գաղտնիք, որոնք օգտագործում են ամենաբաձրակարգ հյուրանոցները

Լավագույն արդյունքի համար պետք է ծանրաբեռնել լվացքի մեքենան ոչ ավել, քան թույլատրելիի 80%-ի չափով։ Եթե դրանից շատ հագուստ միանգամից լվանաք, ապա դրանք բոլորը կեղտոտ կմնան։ Իսկ եթե չափից քիչ հագուստ նետեք մեքենան, ապա մեծ է հավանականությունը, որ հագուստը կվնասվի։

Ջրի ջերմաստիճանը

Անթերի լվացքի 5 գաղտնիք, որոնք օգտագործում են ամենաբաձրակարգ հյուրանոցները

Օպտիմալ ջերմաստիճան է համարվում Ֆարենհայտով 104-140 աստիճան տաքությունը։ Այս ջերմաստիճանի պարագայում հյուսվածքներն առավելագույն չափով մաքրվում են։ Սառը ջրով լվանալու դեպքում հագուստի վրայի մանրէները չեն ոչնչանում, իսկ չափազանց բարձր ջերմաստիճանի պարագայում դուք կարող եք վնասել հյուսվածքները։

Օգնող միջոցներ

Անթերի լվացքի 5 գաղտնիք, որոնք օգտագործում են ամենաբաձրակարգ հյուրանոցները

Սպիտակեղենի թարմությունը պահպանելու համար հյուրանոցները սպիտակ քացախ են օգտագործում։ Պարզապես լվացքի փոշուն ավելացրեք մի քանի մլ սպիտակ քացախ և կվերադարձնեք սպիտակեղենի թարմությունը։

Բծերից ազատվելու միջոց

Անթերի լվացքի 5 գաղտնիք, որոնք օգտագործում են ամենաբաձրակարգ հյուրանոցները

  • Յողի հետքերից ազատվելու համար դրանց վրա օսլա կամ շաքարի փոշի լցրեք, ինչից հետո պարզապես լվացեք գործվածքը։
  • Տոմատի կամ այլ սոուսների հետքերը կարելի է հեռացնել ժանգի դեմ պայքարող որևէ սփրեյով։ Պարզապես ցանեք սփրեյը հետքի վրա, սպասեք 5-10 րոպե և լվացեք այն։

Անթերի լվացքի 5 գաղտնիք, որոնք օգտագործում են ամենաբաձրակարգ հյուրանոցները

  • Սուրճի կամ քաղցրավենիքի հետքերից ազատվելու համար հագուստը մեկ ժամով դրեք աղաջրի մեջ, ինչից հետո սովորական ձևով լվացեք այն։

Չորացնել

Անթերի լվացքի 5 գաղտնիք, որոնք օգտագործում են ամենաբաձրակարգ հյուրանոցները

Մասնագետները խորհուրդ են տալիս հագուստը արևի տակ չորացնել, սակայն եթե չեք կարող անել դա, ապա մեքենայի մեջ թենիսի մաքուր գնդակ նետեք, որպեսզի հագուստը ավելի փափուկ և թարմ դառնա։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում