Ինչու է պետք սուրճը ՄԻՇՏ ջրով խմել

Օգտակար

Սուրճի հատիկն իր կառուցվածքով անհամասեռ է: Դրա արտաքին թաղանթում պարունակվում է կոֆեին առույգացնող ալկալոիդ:

Լուծվող սուրճ պատրաստելիս օգտագործվում է հատիկի միայն ներսի մասը, արտաքին թաղանթն առանձնացվում է և օգտագործվոմ դեղամիջոցների կամ էներգետիկ ըմպելիքների համար: Բայց եթե մենք գործ ունենք հատիկավոր սուրճի հետ, պետք է հիշել, որ այն պարունակում է միաժամանակ երկու ալակալոիդները:

Ինչու է պետք սուրճը ՄԻՇՏ ջրով խմել

Սուրճ խմելուց հետո նախ սկսում է կոֆեինը գործել: Մոտ 25 րոպե անց տեոբրոմինն է սկսում ազդել:

Կոֆեինը նեղացնում է բոլոր օրգանների անոթները՝ բացի երիկամներից, որոնց անոթները լայնանում են: Որպես հետևանք՝ ճնշումը բարձրանում է, միզելու ցանկություն է առաջանում:

Կես ժամ անց մարդու քունը սկսում է տանել, շատերը ոչ այնքան հաճելի ձգող զգացողություն են ունենում երիկամների հատվածում: Սկսվում է տեոբրոմինի ազդեցությունը. բոլոր օրգանների ճնշումը բարձրանում է, երիկամներոյմ՝ իջնում: Երիկամներում արյան շրջանառության խանգարումից խուսափելու համար սուրճի ամեն կոմից հետո մեկ կում ջուր խմեք:

Լուծվող սուրճը պատրաստվում է հատիկի ներսի մասից, ուստի առույգ փուլն այդքան արտահայտված չէ, ոմանց դեպքում ընդհանրապես բացակայում է, այդ ըմպելիքը քնեցնող հատկություն ունի:

Ինչու է պետք սուրճը ՄԻՇՏ ջրով խմել

Ուստի լուծվող սուրճը նույնպես պետք է սովորական ջրով խմել, որպեսզի դրանից հետո քնելու ցանկություն չառաջանա: Ավելի լավ է՝ որպես առույգացնող ըմպելիք թունդ սև թեյ խմել. այն ոչ պակաս քանակի կոֆեին է պարունակում, իսկ տեոբրոմինն ընդհանրապես բացակայում է:

Համեղ ինչպես առաջին անգամ: Եթե սուրճն արագ խմեք, առաջին կումից հետո համը չեք զգա: Մաքուր ջուրը կմաքրի համային զգայարանները, ինչի շնորհիվ՝ սուրճը համեղ կլինի:

Ինչու է պետք սուրճը ՄԻՇՏ ջրով խմել

Ճնշումը՝ նորմայի մեջ: Ջուրը կարող է թուլացնել կոֆեինի ազդեցությունը, սրտի վիճակը չի վատանա:

Ատամները՝ մարգարիտների նման: Սուրճն ատամների էմալը գունավորող պիգմենտ է պարունակում: Ամեն կումից հետո մի քիչ ջուր խմելու դեպքում պիգմենտը չի հասցնի ներծծվել և ատամները սպիտակ կմնան:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում