Այս պարզ հնարքը կօգնի, որ ձեր մազերը արագ աճեն և հիացնեն բոլորին իրենց փայլով և ծավալով

Օգտակար

Մազերի որակի վատացումը պայմանավորված է տարբեր գործոններով:

Հիմնական բաղադրիչներից եղինջը խթանում է գլխամաշկի արյան շրջանառությունը՝ լավացնելով մազերի աճը, իսկ գերչակի յուղը շնորհիվ իր հակավիրուսային և հակասնկային հատկությունների կանխում է թեփի առաջացումը, ինչպես նաև գլխամաշկի վրա մանրէների տարածումը:

Բաղադրիչներ

500 մլ սովորական շամպուն

Մեկական սրվակ B1, B5, B6 վիտամիններ

50 մլ գերչակի յուղ

100 մլ պանտենոլի ջրային լուծույթ

30 մլ եղինջի սպիրտային թուրմ

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները լավ խառնել, և շամպունը պատրաստ է:

Օգտագործման եղանակը

Խառնուրդով լի շիշը թափահարել օգտագործումից առաջ: Խառնուրդը քսել գլխամաշկին և մազերին, թեթև մերսել, պահել մի քանի րոպե և լվանալ գլուխը:

Խորհուրդ է տրվում նաև եղինջով թեյ օգտագործել, քանի որ այն կարգավորում է հորմոնալ ֆոնը, որի խախտումը նույնպես մազաթափության պատճառ կարող է լինել:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում