Վարժություններ ոտքերի, մեջքի ցավը մեղմացնելու համար․ 5 րոպե անց ցավից և հոգնածությունից հետք անգամ չմնաց

Օգտակար

Ներկայացնում ենք 6 վարժություն ոտքերի, մեջքի ցավերը, հոգնածությունը վերացնելու և արյան շրջանառությունը լավացնելու համար:

1. Ոտքի նախավարժանք՝ մատները սեղմելով

Ուղիղ կանգնեք և մի քիչ ծալեք ծնկները:

Հետո ծալեք մատները՝ դրանցով հենվելով հատակին, այդ դիրքում մնացեք 3 վայրկյան: Կրկնեք 10 անգամ: Վարժությունն արեք օրական 3 անգամ, դա կլավացնի ոտքերի և ոտնաթաթերի արյան շրջանառությունը:

2. Զբոսանք ոտնաթաթերի վրա 20 վայրկյան: Կարող է ամրացնել ոտքերի մկանները, ջլերն ու մկանները:

Վարժությունն ավարտելուց հետո հանգստացեք 15 վայրկյան և վարժությունը կրկնեք 5 անգամ և ավել:

3. Եթե կոճի կոշտություն, մեջքի, ազդրերի, ծնկների ցավ ունեք, խորհուրդ է տրվում այս վարժությունն անել՝

Պառկեք կողքի վրա և մի ոտքը բարձրացրեք վեր այնպես, որ կարողանաք ձեռքերով բռնել ձեր կոճը: Ոտնաթաթով շրջանաձև շարժումներ արեք ժամսլաքի ուղղությամբ 10 անգամ:

Մյուս ոտքով կրկնեք: Ամոն ոտքի համար 3 մոտեցում արեք:

4. Կանգնած ոտքերը դրեք ուսերի լայնութամբ, ծնկները ծալեք և մի քիչ խոնարհվեք, իրանը պահեք գետնից 45° անկյան տակ:

Ոտնաթաթերը բարձրացրեք և այդ դիրքում մնացեք 20 վայրկյան: Վերադարձեք ելման դիրք, թուլացեք, ևս երկու անգամ կրկնեք այդ վարժությունը:

5. Ոտքերի մատներով բռնեք մատիտը: Մատիտը մատներով վերցրեք հատակից, ոտքը վեր բարձրացրեք:

Այդ դիրքում մնացեք 10 վայրկյան, մատիտը բաց թողեք: Կրկնեք 5-ական անգամ ամեն ոտքով:

6. Թենիսի գնդակ ճոճել:

Նստած կամ կանգնած դիրքում ոտնաթաթը դրեք գնդակի վրա և այն ճոճեք տարբեր կողմեր առնվազն 5-7 րոպե: Այս վարժությունը մերսում է ոտնաթաթերը և մեղմացնում է ոտնաթաթի, ոտքերի, մեջքի ցավը, լավացնում է արյան շրջանառությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում