Երեք մարդուց մեկն արյան բարձր ճնշում ունի, բայց նա նույնիսկ չի կասկածում այդ մասին. համոզվեք, որ սա ձեր մասին չէ

Օգտակար

Երեք մարդուց մեկն արյան բարձր ճնշում ունի, բայց չի էլ կասկածում այդ մասին:

Նորմալ է համարվում 120/80 մմ ս. ս. կամ քիչ ավելի ցածր ճնշումը: Եթե ձեր ճնշումը մոտենում է 140/90 մմ ս. ս. և ավելի բարձր է, ապա դա արդեն զարկերակային հիպերտոնիա է: Առավել հաճախ բարձր ճնշում դիտվում է մեծահասակների շրջանում, բայց հնարավոր է, որ երեխան էլ այս խնդիրն ունենա: Պատճառը կարող են ժառանգականությունը և ավելորդ քաշը լինել:

  • Աղի և ալկոհոլի չափից շատ օգտագործումը
  • Ավելորդ քաշի հետ կապված խնդիրները
  • Ֆիզիկական ակտիվության բացակայությունը
  • Հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումը

Երեք մարդուց մեկն արյան բարձր ճնշում ունի, բայց նա նույնիսկ չի կասկածում այդ մասին. համոզվեք, որ սա ձեր մասին չէ

Հիպերտոնիան վտանգավոր է նաև նրանով, որ որպես կանոն, գրեթե առանց ախտանիշերի է դրսևորվում: Կան մի քանի նշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնեք՝

  • Գլխապտույտ
  • Արյան բծեր աչքերի սպիտակուցների վրա
  • Դեմքի կարմրություն

Եթե ձեր ճնշումը հասնում է 180/110 մմ ս. ս., անհապաղ պետք է բժշկի դիմեք:

Երեք մարդուց մեկն արյան բարձր ճնշում ունի, բայց նա նույնիսկ չի կասկածում այդ մասին. համոզվեք, որ սա ձեր մասին չէ

Ահա ծանր հիպերտոնիայի ախտանիշերը՝

  • Տեսողական խնդիրներ
  • Ցավ կրծքում
  • Քթից արնահոսություն
  • Վերջույթների թմրություն
  • Գլխացավ
  • Հոգեկան վիճակի փոփոխություններ (ընկճախտ, տագնապայնություն, անհանգստություն, հոգնածություն)
  • Սրտխառնոց/փսխում
  • Ծանր շնչառություն
  • Դժվարացած միզում

Երեք մարդուց մեկն արյան բարձր ճնշում ունի, բայց նա նույնիսկ չի կասկածում այդ մասին. համոզվեք, որ սա ձեր մասին չէ

Արյան բարձր ճնշումը կարող է հանգեցնել բարդությունների հղիության ժամանակ: Բժիշկը պետք է պարբերաբար չափի ձեր ճնշումը՝ համոզվելու համար, որ այն նորմալ միջակայքում է: Հղիությունն էլ երբեմն հանգեցնում է հղիությամբ պայմանավորված հիպերտոնիայի: Դա կարող է վտանգավոր լինել պտղի համար, ուստի պետք է բուժվել և ճնշումը նորմայի բերել: Ախտանիշերը՝

  • Դժվարացած միզում
  • Տեսողական խնդիրներ
  • Ցավ որովայնի վերևի մասում
  • Փսխում

Եթե հիպերտոնիա ունեցող մարդը չբուժվի, ենթակա է ավելի վտանգավոր բարդությունենրի բախվելու վտանգին: Դրանցից են՝

  • Երիկամների քրոնիկական հիվանդություն
  • Տեսողական խնդիրներ
  • Ինֆարկտ
  • Սրտային անբավարարություն
  • Կաթված
  • Անևրիզմաներ
  • Ծայրամասային զարկերակների հիվանդություն
  • Թուլամտություն

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում