10 ամենօրյա գործողություն, որոնց պատճառով մաշկը 10 տարով մեծ տեսք է ունենում

Օգտակար

Ներկայացնում ենք 10 արտաքուստ անվնաս սովորություն, որոնք իրականում բացասաբար են ազդում մաշկի վիճակի վրա:

1. Քնելու դիրքը

Փորի վրա քնած դիրքում գլուխը կողքի է թեքված: Դա հանգեցնում է պարանոցի և ուսերի մկանների լարվածության, գլխուղեղի արյան մատակարարման վատացման, աչքերի տակի պարկերի և դեմքի այտուցի: Աշխատեք մեջքի վրա քնել կամ կողքի:

10 ամենօրյա գործողություն, որոնց պատճառով մաշկը 10 տարով մեծ տեսք է ունենում

Եթ չափից բարձր բարձի վրա եք քնում, դա խախտում է արյան շրջանառությունը և պարանոցի վրա կնճիռներ է ավելացնում: Այնպիսի բարձ ընտրեք, որ պարանոցը քնած ժամանակ ուղիղ լինի, իսկ կզակը դեպի կուրծքը չթեքվի:

2. Արևապաշտպան ակնոցի անտեսում

10 ամենօրյա գործողություն, որոնց պատճառով մաշկը 10 տարով մեծ տեսք է ունենում

Աչքերի շրջակա մաշկը շատ բարակ է և հեշտությամբ է կնճռոտվում, երբ աչքերը կկոցում եք վառ արևի տակ: Ուստի սովորություն ունեցեք մուգ ակնոց կրել արևոտ օրերին:

3. Ուտել

10 ամենօրյա գործողություն, որոնց պատճառով մաշկը 10 տարով մեծ տեսք է ունենում

Եթե մշտապես մեկ կողմով եք ծամում, դա կարող է հանգեցնել դեմքի անհամաչափության՝ մի կողմի մկանները թուլանում են, մյուսները մշտական տոնուսի մեջ են լինում:

4. Հեռախոսով խոսել

10 ամենօրյա գործողություն, որոնց պատճառով մաշկը 10 տարով մեծ տեսք է ունենում

Հեռախոսն ուսին և ականջի միջև սեղմելով պարանոցի վրա ծալք եք առաջացնում և այտի «իջեցում»: Ականջակալ օգտագործեք կամ բարաձարախոս միացրեք:

5. Պլանշետի կամ սմարթֆոնի օգտագործում

10 ամենօրյա գործողություն, որոնց պատճառով մաշկը 10 տարով մեծ տեսք է ունենում

Սովորաբար այդ ժամանակ գլուխը խոնարհված է լինում, ինչը կարող է հանգեցնել այտուցների աչքերի շրջանում, թառամած մաշկի և կնճիռների: Աշխատեք գլուխն անընդհատ չխոնարհել:

6. Կզակով ձեռքի վրա հենվելու սովորություն

10 ամենօրյա գործողություն, որոնց պատճառով մաշկը 10 տարով մեծ տեսք է ունենում

Այդ դիրքում դեմքի մաշկը պակաս առաձգական է դառնում, կախվում է, վաղաժամ կնճիռներ են առաջանում:

7. Մռայլ դեմքի արտահայտություն

10 ամենօրյա գործողություն, որոնց պատճառով մաշկը 10 տարով մեծ տեսք է ունենում

Երբ զգում եք, որ խոժոռվել եք ծանր մտքերից, փորձեք պատկերացնել՝ ինչպես եք ականջները հետ շարժում՝ դրանց չդիպչելով:

8. Երկարատև տաք լոգանք

10 ամենօրյա գործողություն, որոնց պատճառով մաշկը 10 տարով մեծ տեսք է ունենում

Այդ դեդպքում մաշկի վերևի շերտը վնասվում է, ինչը հանգեցնում է չորության և թեփոտվելու:

9. Կոնդիցիոների օգտագործում

10 ամենօրյա գործողություն, որոնց պատճառով մաշկը 10 տարով մեծ տեսք է ունենում

Կոնդիցիոները վերացնում է օդի խոնավությունը: Որպես հետևանք՝ մաշկն էլ է չորանում, ենթակա է լինում վնասվելու: Ուստի մի մոռացեք այն լավ խոնավեցնել:

10. Բարձի երեսի ընտրություն

10 ամենօրյա գործողություն, որոնց պատճառով մաշկը 10 տարով մեծ տեսք է ունենում

Բամբակյա երեսը կարող է վնասել մաշկին և հանգեցնել կնճիռների, հատկապես եթե կողքի վրա եք քնում կամ քնած ժամանակ մշտապես շրջվում եք, դեմքը քսվում է բարձին: Ավելի լավ է՝ մետաքսյա, ատլասե բարձերես ընտրեք:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում