Ինչու՞ լվացքի մեջ թաց անձեռոցիկ գցել

Օգտակար

Սա շատ պատահաբար է տեղի ունեցել, բայց ստացվել է այնպես, որ հիմա այս մեթոդը կիրառում են աշխարհի շատ տնտեսուհիներ։ Ինչ-որ մեկի երեխան լվացքի մեքենայի մեջ թաց անձեռոցիկ է խցկել, իսկ նրա ուշադիր մայրը հետաքրքիր բան է նկատել, որի մասին այսօր կպատմենք։

Ինչպես լվանալ ծածկոցները և սպիտակեղենը

Նկատի ունեցեք, որ միայն թաց անձեռոցիկ է կարելի օգտագործել, ուրիշ ոչ մի տեսակի, նաև ստուգեք, որ այն պինդ որակի լինի, որ լվանալիս չպատռվի։ Լվացքի մեջ մինչև 3 անձեռոցիկ կարող եք դնել, եթե դրանք առանց հոտի լինեն, ավելի լավ։

Ինչո՞ւ ենք լվացքի մեջ անձեռոցիկ գցում, հատկապես, երբ ծածկոցներ և անկողնու գունավոր սպիտակեղեն ենք լվանում, որն է դրա իմաստը։

Ինչու՞ լվացքի մեջ թաց անձեռոցիկ գցել

Հաճախ է պատահում, որ լվացքից հետո սպիտակեղենի վրա մանր թելիկներ ու կետիկներ ենք նկատում, որոնք մնում են կտորի վրա։ Անձեռոցիկը իր վրա է հավաքում այդ ամբողջ «աղբը», իսկ լվացքն ամբողջովին մաքուր է դուրս գալիս։

Ուրիշ ի՞նչ կարելի է անել, որպեսզի սիրելի հագուստը լավ տեսք ունենա լվացվելուց հետո։

Ինչու՞ լվացքի մեջ թաց անձեռոցիկ գցել

Ասպիրին

Եթե լվացքի հետ միասին լվացքի մեքենայի մեջ մի քանի կոճակ ասպիրին գցեք, այն կօգնի հագուստին վերադարձնել իր սկզբնական ճերմակությունը։

Ինչու՞ լվացքի մեջ թաց անձեռոցիկ գցել

Թենիսի գնդակ

Եթե ցանկանում եք, որ ձեր բմբուլի բաճկոնը իր նախնական տեսքն ունենա չորանալուց հետո, լվացքի մեքենայի մեջ պինգ պոնգի մի քանի գնդակ գցեք։ Այն թույլ չի տա, որ բմբուլը գնդերի վերածվի։

Ինչու՞ լվացքի մեջ թաց անձեռոցիկ գցել

Աման լվացող մեքենայի կոճակներ

Ասում են, որ եթե աման լվանալու մեքենայի 2 կոճակ դնեք լվացքի մեքենայի մեջ և դատարկ վիճակում այն միացնեք 60 աստիճանի տակ, մեքենան ամբողջովին կմաքրվի, կմանրէազերծվի և կազատվի տհաճ հոտից։

Ինչու՞ լվացքի մեջ թաց անձեռոցիկ գցել

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում