Հատուկ մազերի համար ասպիրինով պատրաստված միջոց տնային պայմաններում

Օգտակար

Ասպիրինով մազերի խնամքի միջոց պատրաստելու համար հարկավոր է.

  • 3 պարկուճ ասպիրին
  • 3 գդալ շամպուն (30 գրամ)։

Ասպիրինը մանրացրեք այնպես, որ փոշու վերածվի։ Ավելացրեք 3 գդալ սովորական շամպուն, լավ խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Թրջեք մազերը, քսեք սա գլխին։

Թողեք 5 րոպե, լվացեք շամպունով։ Ցանկության դեպքում կարող եք նաև կոնդիցիոներ պատրաստել:

Բաղադրիչներ

• ասպիրինի 9 դեղահաբ

• 1 բաժակ տաք ջուր

• 1 թեյի գդալ մեղր

Անհրաժեշտ է լավ խառնել բաղադրիչները, քսել արմատներին։ 15 րոպե անց լվանալ մազերը տաք ջրով։

Այս դիմակը կօգնի մեծացնել մազերի ծավալը, դրանց փայլուն և խնամված տեսք կհաղորդի։ Բնական է, որ առաջին իսկ օգտագործումից հետո դժվար թե ստանաք անհրաժեշտ արդյունքը։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում