Ամեն օր ուտելուց հետո ատամների վրա բարակ թաղանթ է գոյանում՝ ատամնափառ: Այն ժամանակին չմաքրելու դեպքում ժամանակի ընթացքում կամրանա և կարող է վերածվել ատամնաքարի: Իսկ բակտերիաները որոշակի թթուներ են անջատում, որոնք վնասում են էմալը:Դրա մեջ անցքեր ձևավորելով՝ բակտերիաները հասնում են ատամի ներս և կարիես են առաջացնում: Այսպիսի խնդիրներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս օգտվել ստուգված միջոցներից և մեկընդմիշտ ազատվել ատամնաքարից:Ատամնաքարի հեռացում
Կռատուկի արմատով և լոբու կեղևով թուրմԲաղադրիչները՝
1/2 թ/գ կռատուկի չոր արմատ
1/2 թ/գ լոբու չոր կեղև
200 մլ ջուր
Պատրաստումը՝
1. Կռատուկի արմատը և լոբու կեղևը լցրու ոչ մեծ տարայի մեջ, վրան եռացած ջուր լցրու:2. Թող միջոցը թրմվի մեկ օր:
Այս ժամանակից հետո կարելի է թուրմն ընդունել 1-ական ճ/գ օրական 3 անգամ: Աշխատիր միջոցը մի քանի րոպե պահել բերանիդ խոռոչում:Ծիծեռնախոտի թուրմԲաղադրիչները՝
1 թ/գ ծիծեռնախոտ
200 մլ ջուր
Պատրաստումը՝1. Ծիծեռնախոտի վրա եռացած ջուր լցրու:2. Թող միջոցը թրմվի 30 րոպե, հետո քամիր:Բերանիդ խոռոչը ողողիր այս միջոցով օրական 3 անգամ: Աշխատիր թուրմը հնարավորինս շատ պահել բերանումդ: Պետք է թուրմերը պատրաստել 2 ամիս տեսանելի արդյունքի հասնելու համար: