Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար

Օգտակար

Այսօր մի քանի վարժություն ենք ներկայացնում քառասունն անց կանանց համար, որոնք կօգնեն երիտասարդ, ակտիվ և գրավիչ մնալ։

Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար

Վազք տեղում

Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար

Տեղում վազքը կօգնի տաքացնել մկանները և բացել հոդերը, մարմինը հագեցնել թթվածնով և լավացնել հետագա վարժությունների արդյունքները։ Ամեն օր 15 րոպե տեղում վազքը կերկարաձգեն օրգանիզմի ֆիզիկական երիտասարդությունը։

«Պատի մոտ աթոռակ»

Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար

Առաջին հայացքից վարժությունը կարող է բավական պարզ թվալ, սակայն 30 վայրկյան անց կզգաք, թե ինչպես են այրվում ազդրերը և ձգվում ոտքի մկանները։ Վարժությունը բարձրացնում է հասուն տարիքի օրգանիզմի դիմադրողականությունը ևամրացնում է ծնկների հոդերը։

Կանգնեք մեջքով դեպի պատը, թիակներով և ազդրերով ամուր սեղմվեք պատին։ Մեկ քայլ առաջ արեք, ոտքերը դրեք ուսերի լայնությամբ, թաթերը դեպի կողք, ձեռքերը իրանի երկայնքով սեղմված են պատին։ Մեջքով սահեք պատի վրայով՝ դանդաղ դեպի ներքև իջնելով։ Կանգ առեք, երբ ազդրերը զուգահեռ կլինեն հատակին, իսկ ծնկների կազմած անկյունը 90 աստիճան կլինի։

«Սուպերմեն»

Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար

Պառկեք փորի վրա, ոտքերն ուղղեք և միացրեք, ձեռքերը դեպի առաջ ձգեք, դեմքով դեպի գորգը։ Ձեռքերը ձգեք և բարձրացրեք հատակին զուգահեռ՝ ուսերն ու կուրծքը պոկելով, ինչպես նաև ոտքերը, դեմքը անընդհատ դեպի ներքև է իջած։ Այս դիրքով մնացեք մի քանի վայրկյան, հետո դանդաղ եկեք ելման դրության։ Կրկնեք 8-10 անգամ։

Սահում՝ պատի վրայով

Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար

Այս վարժությունը լավ ամրացնում է մեջքի վերին հատվածի մկանները և շատ տարածված է ֆիզիոթերապիայում։ Մեջքով կանգնեք դեպի պատը, ծոծրակը, թիակները և ազդրերը կպնում են պատին, ոտնաթաթերը պատից 30 սանտիմետրի վրա են։

Արմունկների մոտ ծալված ձեռքերը վերև բարձրացրեք և ականջների բարձրության վրա սեղմեք պատին, ինչպես ցույց է տրված նկարում։ Սա ելման դրությունն է։ Այս դիրքով ձեռքերը վեր բարձրացրեք գլխի վրա, առանց պատից կտրվելու և վերադարձեք ելման դիրքին։ Կրկնեք 12-15 անգամ։

Պլանկա

Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար

Պլանկան կամրացնի պրեսի մկանները և մկանային կորսետը, կուղղի կեցվածքը, կմարզի ձեռքերը և կկլորացնի ազդրերը։ Թեքեք ձեր արմունկները 90 աստիճանի տակ և պահեք ձեր մարմինը: Շատ կարևոր է, որ դուք ուղիղ գիծ պահպանեք՝ գլխից մինչև ոտքեր։ Դրանից հետո մնացեք այդ դիրքում այնքան ժամանակ, որքան կարող եք, առանց ձեր մարմինը շարժելու: Սկսեք 15 վայրկյանից՝ աստիճանաբար ավելացնելով ժամանակը։

Ռետիններով մարզանք

Սա տնային պրիմիտիվ սարքավորում է, որը հասանելի է յուրաքանչյուրին։ Լատեքսից էլաստիկ օղակը կփոխարինի մարզասրահում տանջալի պարապմունքներին։ Վարժությունները դիտեք տեսանյութում։

Քայլեր նստարանի վրա

Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար

Կանգնեք նստարանի (բազմոցի, աթոռի) դիմաց և ոտքը վերև բարձրացրեք, ինչպես նկարում է, պահեք մեկ վայրկյան և նույն ոտքը իջացրեք հատակին։ Կրկնեք այնքան, մինչև այրոց զգաք ազդրերում։ Նույնը կրկնեք մյուս ոտքով։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում