Եթե խիստ դիետաները ձեզ համար չեն, ապա ձեզ ենք առաջարկում օգտվել կայքի առաջարկած բաղադրատոմսից:
Կոկտեյլը, որի բաղադրատոմսն այսօր կներկայացնենք ձեզ, կօգնի ազատվել որովայնի ավելորդ ճարպերից և պատրաստվել ծովափի սեզոնին:
Այս կոկտեյլով կարող եք հագեցնել քաղցը՝ առանց ավելորդ կիլոգրամների:
Բաղադրություն
- 1 բանան
- 1 նարինջ
- 150 մլ այնուղ յոգուրտ
- 1 թ/գ կոկոսի յուղ
- ¼ թ/գ աղացած կոճապղպեղ
- 2 թ/գ կտավատի սերմեր
Պատրաստման եղանակը:
Բանանն ու նարինջը մաքրեք և լցրեք բլենդերի մեջ:
Ավելացրեք մյուս բաղադրիչներն ու լավ հարեք: Վերջ, կոկտեյլը պատրաստ է:
Բանանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, ինչպես նաև այնպիսի տարրեր, որոնք արագացնում են նյութափոխանակությունը:
Կտավատի սերմերը, կոճապղպեղը, կաթնաթթվային բակտերիաները, բջջանյութը, պեկտինը, վիտամին C–ն օրգանիզմից դուրս են բերում ավելորդ տարրերը:
Այս կոկտեյլի միջոցով կկարողանաք ազատվել աղիներում տարիներ շարունակ կուտակված շլակներից:



























