Որոնք են ավիտամինոզի նշանները

Օգտակար

Եղանակային փոփոխությունների ժամանակ մարդկանց մոտ գլուխ են բարձրացնում քրոնիկ հիվանդությունները, վատանում է ինքնազգացողությունը, սկսում է նկատվել թուլություն:

Գիտնականնեը վստահ են, որ նման խնդիրները հաճախ առաջանում են վիտամինների պակասի հետևանքով և կարող են հաղթահարվել սննդակարգը կարգավորելու միջոցով:

Մասնագետները վստահ են, որ ավիտամինոզն ախտորոշելու համար բավական է նայել հայելու մեջ, քանի որ այդ խնդրի ախտանշաններն ի հայտ են գալիս մարդու դեմքին:

1. Լնդերի արյունահոսություն

Այս խնդիրը կարող է ի հայտ գալ նստակյաց կենսակերպ վարող ու վատ սովորություններ ունեցող մարդկանց մոտ: Որպես կանոն՝ լնդերի արյունահոսությունը պայմանվորված է լինում վիտամին C-ի պակասով, ուստի՝ հարկավոր է ավելի շատ ցիտրուսային մրգեր ու պղպեղ օգտագործել: Բացի այդ, վիտամին C-ի հարուստ պաշար է նաև մասուրը, ուստի՝ շատ օգտակար է նաև մասուրի եփուկը:

2. Բշտիկներ

Հասունացման շրջանում առաջացած բշտիկների դեպքում անհանգստանալու կարիք չկա, սակայն եթե այս խնդիրն ի հայտ է գալիս 20 տարեկանից բարձր մարդու մոտ, ապա հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել: Հաճախ հասուն մարդու դեմքին առաջացած բշտիկները վկայում են լյարդի ու մարսողության խնդիրների մասին: Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ ջուր խմել՝ օրգանիզմը տոքսիններից մաքրելու համար, ինչպես նաև օգտագործել սուրճ ու բանջարեղեն՝ տրամադրությունը բարձրացնելու համար:

3. Շուրթերի սպիտակ մաշկ

Սա օրգանիզմում երկաթի պակասի նշան է: Այս խնդրից ազատվելու համար հարկավոր է սննդակարգը հարստացնել կարմիր մսով:

4. Հորիզոնական կնճիռներ ճակատի հատվածում

Գիտնականների խոսքով նման կնճիռները ոչ միշտ են ծերացման նշան լինում: Լինում են դեպքեր, երբ դրանք պայմանավորված են լինում մարսողության վատացմամբ, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ամեն առավոտ մի բաժակ կիտրոնի հյութով գոլ ջուր խմել:

5. Ականջների քոր

Գիտնականների հավաստմամբ՝ այս խնդիրը պայմանավորված է վիտամին D-ի պակասով, իսկ դրա լուծման համար հարկավոր է արևային լոգանք ընդունել կամ այցելել սոլյարի:

6. Մազերի չորություն

Մազերը չորանում են B7 վիտամինի պակասի հետևանքով: Բացի այդ, այս վիտամինի դեֆիցիտը կարող է դառնալ նաև գլխամաշկի թեփոտության ու մազերի փխրունության պատճառ: Բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել դիետաներից և ուտել ձուկ, բանջարեղեն, մրգեր, սնկեր ու լոբի:

7. Դեմքի այտուցվածություն

Յոդի պակասի դեպքում մարդկանց մոտ խանգարվում է վահանաձև գեղձի աշխատանքը, ինչի հետևանքով առաջանում է դեմքի այտուցվածություն: Այս խնդրից ազատվելու համար հարկավոր է հասարակ կերակրի աղը փոխարինել յոդացված աղով և սննդակարգում ներառել ծովամթերք:

8. Գունատություն

Մաշկի գունատությունը հաճախ պայմանավորված է լինում օրգանիզմում վիտամին B12-ի դեֆիցիտով, սակայն այս խնդիրը կարելի է լուծել ծովամթերք ու միս օգտագործելով:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում