Ինսուլտի 7 նախանշաններ, որոնք երբեք չի կարելի անտեսել

Օգտակար

Հետազոտությունները ցույց են տվել, որ ինսուլտը առավելապես վրա է հասնում 40 անց տղամարդկանց և 60 անց կանանց:

Ինսուլտ ստանալու ռիսկի խմբում են՝ սրտանոթային հիվանդություններ, զարկերակային բարձր ճնշում կամ տատանումներ, բարձր խոլեստերինի ու շաքարի մակարդակ ունեցողները:

Այժմ ուշադիր կարդացեք ներքևում նշված ինսուլտի 7 նախանշանները

Ինսուլտի 7 նախանշաններ, որոնք երբեք չի կարելի անտեսել

Ուժեղ ու անընդհատ շարունակվող գլխացավ՝ առանց պատճառի

Գլխապտույտ, հավասարակշռության կորուստ և անկայուն քայլվածք

Էմոցիոնալ անկայուն վիճակ. Մարդը կարող է հանկարծակի ուրախանալ, լացել կամ և զայրանալ առանց պատճառի

Զկրտոց, խոսքի անհստակության առաջացում, լղոզված արտասանություն

Ցանկացած ձևի տեսողության խանգարումներ. սև շրջաններ աչքի առաջ, լղոզված պատկերներ, տեսարանի երկվություն

Սրտխառնոց ու փսխումներ, որ չի դադարում

Շարժումների դանդաղություն և ուշագնացություն

Եթե վերոնշյալ նախանշանները առկա են, ապա առանց հապաղելու անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել:

Հիշեք, որ յուրաքանչյուր րոպեն ու նույնիսկ վարկյանը շատ կարևոր են տվյալ անձի համար

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում