6 բան, որոնք չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո

Օգտակար

Յուրաքանչյուր մարդ հարյուրավոր սովորություններ ունի, որոնք ամրապնդված են իրենց ուղեղներում։ Ցավոք սրտի, այդ սովորություններից շատրը պատճառ են հանդիսանում վատ ինքնազգացողության։

Պարզվում է՝ մարդու վրա ազդում է ոչ միայն այն, ինչ նա ուտում է, այլ նաև այն, ինչ նա անում է ուտելուց հետո։ Մեր մարսողական համակարգը չափազանց զգայուն է, և դրան պետք է շատ լուրջ վերաբերվել։ Մարսողության ճիշտ գործընթացը շատ կարևոր է։

Այս ամենը չի կարելի անել ուտելուց հետո

Զբոսանք

6 բան, որոնք չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո

Մեզանից շատերը մտածում են, որ հաց ուտելուց հետո կարելի է դուրս գալ զբոսանքի, սակայն դա այդքան էլ այդպես չէ։ Ուտելուց հետո զբոսանքը կարող է թթվային դիսբալանսի բերել և հանգեցնել դժվար մարսման։ Զբոսանքը կալորիաները ծախսելու հիանալի միջոց է, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս ուտելուց հետո սպասել առնվազն 15-20 րոպե՝ մինչև զբոսանքի դուրս գալը։

Մրգեր

6 բան, որոնք չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո

Կա այնպիսի հավատ, որ մրգերը պետք է ուտել դեսերտի փոխարեն՝ ուտելուց անմիջապես հետո, սակայն դա այդպես չէ։ Մրգերը, հայտնվելով ստամոքսում եղած ուտելիքի վրա, միայն խոչընդոտում են մարսողության բնականոն ընթացքին։ Մրգերը պետք է ուտել հաց ուտելուց մեկ ժամ առաջ կամ առնվազն 2 ժամ հետո։

Թեյ

6 բան, որոնք չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո

Բժիշկները խորհուրդ չեն տալիս թեյ ըմպել ուտելուց հետո, քանի որ այն պարունակում է թթուներ, որոնք կապում են երկաթները և չեն թողնում օրգանիզմին մարսել դրանք։ Երբ մենք թեյ ենք խմում ուտելուց հետո, մենք պարզապես նվազեցնում ենք կերածի օգտակարությունը։ Այդ իսկ պատճառով թեյ կարելի է խմել ուտելուց առնվազն մեկ ժամ անց։

Քնել

6 բան, որոնք չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո

Մեզանից շատերը սիրում են քնել ուտելուց անմիջապես հետո, սակայն այս սովորությունը շատ վնասակար է։ Պառկած դիրքում մեծանում է հավանականությունը, որ ստամոքսահյութի մի մասը կծորա դեպի կերակրափող։ Հենց այդ պատճառով էլ շատ մարդիկ կերակրափողի շրջանում այրոցներ են զգում ուտելուց հետո պառկելիս։ Քնել կարելի է ուտելուց առնվազն 2 ժամ անց։

Լոգանք ընդունել

6 բան, որոնք չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո

Տաք լոգանք ընդունելը արգացանում է արյան հոսքը դեպք վերջույթներ և մաշկի մակերևույթ, հետևաբար նվազում է ստամոքսի հատվածի արյունի քանակը։ Լոգանք կարելի է ընդունել ուտելուց 0.5-1 ժամ անց։

Ծխել

6 բան, որոնք չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո

Ուտելուց անմիջապես հետո ծխելը չափազանց վատ է անրադառնում ձեր առողջության վրա։ Ծուխը գրգռում է ստամոքսը և խոչըդնոտում մարսողությանը և հանգեցնում վատ ինքնազգացողության։

Իսկ այս ամենը կարելի և ցանկալի է անել ուտելուց հետո

Գոլ ջուր

6 բան, որոնք չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո

Ճիշտ մարսողական գործընթացն ապահովելու համար օրգանիզմին անհրաժեշտ է էներգիա և ջերմություն։ Այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում ուտելուց հետո պաղպաղակ կամ այլ սառը բան ուտել. դրա փոխարեն ցանկալի է մի փոքր գոլ ջուր խմել։

Զրուցել

6 բան, որոնք չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո

Արյան շրջանառության ճիշտ աշխատանքի համար ուտելուց հետո խուսափեք մտավոր աշխատանքից կամ էմոցիոնալ լարվածությունից։ Ավելի լավ կլինի, որ ուտելուց հետո մի որոշ ժամանակ ծախսեք հարազատների կամ ընկերների հետ զրուցելով։

Ազատ հագուստ

6 բան, որոնք չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո

Ավելի լավ մարսողության համար ուտելուց հետո ազատ հագուստ կրեք կամ թուլացրեք գոտին և արձակեք տաբատի վերին կոճակը։

Հուսով ենք այս ամենը կօգնի Ձեզ և Ձեր մարսողական համակարգին էլ ավելի առողջ լինե

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում