Դրանք չնկատել անհնար է:Կարմիր գույնի խալերն առաջանում են պարանոցին, կրծքավանդակին, թիկունքին:Իսկ ի՞նչն է դրանց առաջացման պատճառը:Վտանգավո՞ր են, ու պե՞տք է հետևել դրանց վիճակին:
Կարմիր բծերը կամ խալերն ամենևին էլ ցավոտ չեն, սակայն այնքան էլ հաճելի տեսք չունեն, իսկ որ ամենակարևորն է՝ դրանք առաջանում են հանկարծակի:Գուցե պատճառը սնունդն է կամ գուցե դա ինչ-որ հիվանդության ախտանշա՞ն է:◆ Հիմնականում կարմիր գույնի խալերը մաշկի պիգմենտացիայի փոփոխության հետևանք են, որոնց պետք է հետևել: Դրանք կոչվում են կարմիր նևուսներ կամ անգիոմա: Հիմնականում առաջանում են միջին տարիքի մարդկանց մոտ, ովքեր նաև բաց գույնի մաշկ ունեն:◆ Հիմնականում առողջության համար վտանգ չեն ներկայացնում, սակայն եթե դրանք հաճախակի են հայտնվում, այն էլ՝ մեծ քանակությամբ, ապա դա մասնագետ բժշկին դիմելու առիթ է արդեն, որը կարող է նշանակել օրգանիզմում կատարվող ինչ-որ փոփոխություն: Սովորաբար փորձագետներն այդ երևույթը կապում են լյարդում առաջացած խնդրի կամ էլ դրա ոչ կանոնավոր աշխատանքի հետ:
◆ Կարող են առաջանալ ոչ ճիշտ սնման հետևանքով, երբ աղիքներում ու լյարդում մեծ քանակությամբ թույներ են կուտակվում:◆ Դրանք կարող են առաջանալ նաև արյունատար անոթների ոչ նորմալ աճով:◆ Կարմիր խալերը (1-4 մմ սահմաներում) կարող են տեղակայվել անութների փոսորակում, սեռական օրգանների, կրծքի, թիկունքի, ձեռքերի ու ոտքերի վրա:◆ Դեմքին, թևերին ու մարմնի մյուս բաց հատվածներին կարմիր բծեր կարող են առաջանալ նաև արևի ազդեցությամբ:◆ Ուշադրություն դարձրեք նման բծերի եզրերին ու կազմությանը, եթե անհարթ են ու չափսերը 6 մմ-ից ավելի, ապա պետք է մաշկաբանի հետ խորհրդակցել:◆ Հաճախ նման խալերի առաջացումը պայմանավորված է ժառանգականության գործոնով:◆ Երբեմն դրանք կանանց մոտ կարող են առաջանալ հորմոնալ փոփոխության հետևանքով:◆ Եվ, վերջապես, դրանք կարող են առաջանալ պարզապես տարիքի հետ:Եթե հայտնաբերել եք կարմիր խալեր, խուճապի մի մատնվեք, քանի որ ոչ մի լուրջ բան դրանք չեն նշանակում ու հետևաբար, բուժում էլ պետք չէ սկսել:Բայց եթե մեծ քանակությամբ խալեր են առաջացել կրծքի շրջանում, ապա դիմեք բժշկին:Մեկ կամ երկու կարմիր խալը ոչինչ չեն նշանակում, սակայն անսպասելի մեծ քանակությամբ կարմիր խալերը առողջական խնդիրներ են մատնանշում:Ստուգեք դրանց ձևն ու չափսը, գույնը, եթե դրանք կարմիր են, ապա խնդիր չկա, իսկ եթե գնալով ավելի մգանում են, ապա տեղեկացրեք դրա մասին մասնագետին:
Բուժումն ու կանխարգելումը
Փորձագետները վստահեցնում են, որ կարմիր խալերի առաջացումը կանխարգելելու համար ժամանակ առ ժամանակ հարկավոր է մաքրել աղիքներն ու լյարդը:◆ Փորձեք մեծ քանակությամբ թարմ բանջարեղեն ներառել օրաբաժնում ու թարմ հյութեր խմել: Այս պլանում շատ օգտակար են գազարն ու նեխուրը:◆ Սննդի մեջ օգտագործեք զեյթունի ձեթ ու եթե հնարավոր է՝ ավոկադո:◆ Հնարավորության դեպքում օրը սկսեք մեկ բաժակ կիտրոնահյութով:◆ Խուսափեք կաթնամթերքից:◆ Խուսափեք արևի ճառագայթների ազդեցությունից, դրան կօգնեն արևապաշտպան քսուքները, հատկապես՝ դեմքն ու պարանոցը պաշտպանելու համար: Իսկ ընդհանրապես փորձեք միշտ ապահովել մաշկի խոնավությունը, բավարար քանակությամբ С վիտամին օգտագործեք, խուսափեք արևից ժամը 12-16-ի հատվածում:Սովորաբար կարմիր խալերը, մեկ անգամ մարմնի վրա հայտնվելով, այլևս չեն անհետանում:Եթե դրանք ձեզ շատ են անհանգստացնում, ապա կարող եք բնական միջոցներ կիրառել, օրինակ՝ ամեն օր սոխի հյութով թրջոց անել այնքան ժամանակ, մինչև դրանք կանհետանան:Մյուս տարբերակը С վիտամինի հաբով թրջոցն է (կրկին կանոնավոր):Այդուհանդերձ, բոլոր միջոցներից զատ, պետք է հետևել սննդին, հնարավորինս զերծ մնալ օրգանիզմում թույների կուտակումից: