Բնական բոտոքս, որից հետո չեք ճանաչի ձեր սեփական մաշկը

Օգտակար

Ո՞վ չի սիրում բանան։ Այն համեղ է, առողջարար, հասանելի է ողջ տարին։

Բանանը նաև հիասքանչ առողջարար և դրական ազդեցություն ունի մաշկի և հատկապես կնճիռների վրա։

Բանանը կարող է ապահովել մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով, սնուցել մաշկը և պաշտպանել այն ավելի լավ, քան կոմերցիոն ապրանքները։

Այն օգտակար է մաշկի ցանկացած տեսակի համար։

Այն կարող է վերակենդանացնել չոր և թառամած մաշկը, այն օգտակար է ակնեով մաշկին, ինչպես նաև ծերացող մաշկին, որի օգնությամբ մաշկը հարթվում է և գեղեցկանում։

Զարմանալի չէ, որ կանայք բանանն անվանում են բնական, անցավ և մատչելի բոտոքս։

Այն հարուստ է վիտամին A-ով, որը նվազեցնում է մուգ կետերը և պզուկները, հարթեցնում է կոշտացած մաշկը։

Վիտամին B-ն դանդաղեցնում է մաշկի ծերացումը, նվազեցնում է չորությունը և խոնավություն հաղորդում դեմքին։

Վիտամին E-ն պաշտպանում է մաշկը ազատ ռադիկալներից և նվազեցնում կնճիռների առաջացումը։

Բնական բոտոքս, որից հետո չեք ճանաչի ձեր սեփական մաշկը

Այս բնական բոտոքս-դիմակը շատ հեշտությամբ կարելի է անել տանը և ստանալ բանանի բոլոր վերոնշյալ առավելությունները։

Հակակնճիռային դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • 1 հասած բանան
  • 1 թեյի գդալ մածուն
  • 1 թեյի գդալ նարնջի կամ կիտրոնի հյութ։

Դիմակի մեջ օգտագործվող մածումը նվազեցնում է մաշկի լայնացած ծակոտիները, իսկ վիտամին C-ով հարուստ նարնջի կամ կիտրոնի հյութը թարմացնում է մաշկի բջիջները, որը ևս նպաստում է կնճիռների և բծերի նվազեցմանը։

Պատրաստման եղանակը

Բանանը լավ տրորել, ապա ավելացնել մյուս 2 բաղադրիչները։ Դիմակն արդեն պատրաստ է, որը պետք է քսել մաքուր մաշկին՝մի քանի րոպե մատներով մերսումներ կատարելով։ Ապա քսել ևս մեկ շերտ և պահել 15 րոպե։

Բնական բոտոքս, որից հետո չեք ճանաչի ձեր սեփական մաշկը

Եթե չեք ցանկանում այս դիմակից հետո խոնավեցնող կրեմ քսել, ապա դիմակին կարող եք ավելացնել կես թեյի գդալ ձիթապտղի յուղ։

Լվացեք մաշկը և վայելեք ձեր գեղեցիկ մաշկը։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում