Մեկ բաժակ ջուր՝ դատակ ստամոքսին

Օգտակար

Շատերն առավոտյան ջուր խմելու սովորությունն անվանում են ջրային թերապիա: Սա շատ պարզ և արդյունավետ միջոց է, որի մասին արդեն երկար ժամանակ խոսում են գիտնականները:

Ի՞նչ օգուտ կարող է ստանալ մեր օրգանիզմը ջրից: Գիտականորեն ապացուցված է, որ ջուրը դրական ազդեցություն ունի միգրենի, ճնշման, ասթմայի, մեջքի ցավերի, անգինայի և արթրիտի բուժման վրա: Ջուրը նաև օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը:

Ջրով բուժվելու միջոցները՝

1.Առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո, 640մլ ջուր խմեք, մոտավորապես 4 բաժակ: Եթե չեք կարողանում դատարկ ստամոքսին 4 բաժակ ջուր խմել, կարող եք սկսել ձեր օրն ավելի քիչ քանակից, ապա աստիճանաբար մեծացնել չափաքանակը:

2.Ատամները լվանալուց անմիջապես հետո ողողեք բերանը հասարակ ջրով, ապա 45 րոպե ոչինչ մի՛ կերեք և մի՛ խմեք: Երբ ժամանակն անցնի, կարող եք նախաճաշել:

3.Ուտելուց 30 րոպե առաջ մեկ բաժակ ջուր խմեք: Իսկ ուտելուց հետո մոտավորապես 2 ժամ չի կարելի ոչինչ ուտել կամ խմել:

4.Զգացեք, թե ինչպես է ձեր օրգանիզմն ուժ ու էներգիա ստանում: Ճապոնացի գիտնականների պնդմամբ, ջրային թերապիան 10 օրում կօգնի պայքարել փորկապության, աղեստամոքսային համակարգի խնդիրների դեմ, իսկ ճնշման կարգավորման համար ձեզանից 30 օր կպահանջվի:

Իհարկե, ջուրը դեղամիջոց չենք անվանի: Սակայն հարցն այն է, որ ջուրը համարվում է ակտիվ կյանքի և մարդկային օրգանիզմի ճիշտ աշխատանքի անբաժանելի մի մաս: Այդ իսկ պատճառով, եթե հոգ տանեք ձեր առողջության մասին, ուշադիր եղեք, որ օրգանիզմը բավականաչափ ջուր ստանա:

Այժմ, օրգանիզմի ջրազրկումը շատ տարածված է և հաճախ տարբեր կերպ է ի հայտ գալիս: Օրինակ, ծարավի զգացողությունը ջրազրկման ցուցանիշ չէ: Ջրազրկում նշանակում է, որ ձեր օրգանիզմը հեղուկի պակաս ունի, ինչը բացասաբար է ազդում իր ճիշտ ֆունկցիաների վրա:

Հոգ տարեք ձեր առողջության մասին և օրական 4 բաժակ ջուր խմեք դատարկ ստամոքսին:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում