Փորի 4 տեսակներ, և ինչպես պայքարել դրանց դեմ

Մենք բոլորս ուզում ենք լինել առողջ և երկար ապրել: Փորի հատվածում ճարպերը մեզ շատ են խանգարում: Դա ճարպի ամենավտանգավոր տեսակներից է, որը նվազեցնում է երկարակեցության հնարավորությունները: Որպեսզի ազատվեք դրանից, պետք է իմանալ, թե ճարպի որ տեսակն է առանց խղճի խայթ զգալու տեղավորվել ձեր փորի մեջ:

Այսպես կոչված «փորիկ»: 

Այս խաչն իրենց վրա կրում են գրասենյակում աշխատողները: Նույնիսկ ամենաբարակ մարմնի վրա էլ կարող է առաջանալ «փորիկ»: Դրա առաջացման պատճառներից մեկը կարող է լինել գոտկատեղի լարվածությունը, որն առաջանում է նստած գործ անելիս:

Ինչպես ազատվել «փորիկից»: 

Մի շտապեք աշխատանքից հեռանալու դիմում գրել: Խնդրի լուծման համար ձեր սննդակարգ մտցրեք սպիտակուցներով և մանրաթելերով հարուստ սնունդ:

2 «Սթրեսային փորիկ»: 

Սթրեսը մահացու է մեր առողջության համար, ամենավտանգավոր հիվանդությունն է, որով մենք տառապում ենք: Հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում դրան, և շարունակում են ապրել սթրեսային վիճակում: Իսկ այդ մարդասպանին չի կարելի անտեսել: Սովորաբար ամեն ինչ սկսվում է «փորիկից», որին ուշադրություն չդարձնելու և չկանխարդելելու դեպքում, վերածվում է փորի սթրեսային տիպի:

Ինչպես ազատվել «Սթրեսային փորիկից»: 

Վարժությունները կլինեն խնդրի լուծումը: Դուք վախեցա՞ծ եք: Կարծում եք դուք պետք է վարժություններ անեք մինչև հալումա՞շ լինեք: Ահա և ոչ: Փորը մեծացել է սթրեսի անրդյունքու՞մ: Նշանակում է առաջին հերթին պետք է ազատվել սթրեսից: Ոտքով զբոսնելը հիանալի միջոց է, որը ձեզ կօգնի: Արդյունքը ձեզ կգոհացնի:

3 «Պահեստային»: 

Հենց այսպիսի փորի է վերածվում «փորիկը», եթե դուք նստակյաց աշխատանքի հետ մեկտեղ օգտագործում եք շաքար և ալկոհոլ: Եթե դուք միջոցներ չձեռնարկեք, ազդրերի վրա իջնող ավելորդ օղակը վաղ թե ուշ ձեզ կսպանի:

Ինչպես ազատվել «Պահեստային»-ից: 

Փորի այս տեսակից պետք է շատ արագ ազատվել: Բացառեք կամ շատ կրճատեք շաքարավազը: Խանութներում, ռեստորաններում, ակումբներում առանց հետ նայելու անցեք ալկոհոլի բաժնի կողքով: Ոտքով շատ քայլեք և ձեր ճաշացանկ մտցրեք առանց օսլայի մրգեր և կանաչեղեն:

4 «Մայրիկի փոր»: 

Նայեք ձեր փոքրիկներին՝ նրանք արժանի են: Դուք կրել եք ձեր փորում նրանց և նոր կյանք եք պարգևել այս աշխարհին: Ծննդաբերությունից հետո փոր է առաջացել մարմնի հենց կենտրոնական հատվածում, և հենց այստեղ է ամենադժվարը նրանից ազատվելը: Բարեբախտաբար սրա դրա լուծումն էլ կա:

Ինչպես ազատվել «Մայրիկի փոր»-ից: 

Ձեզ անհարաժեշտ է ձեր սննդամթերքների մեջ մտցնել մի փոքր ճարպ: Հենց հիմա հրաժարվեք կարտոֆիլ ֆրիից: Մենք խոսում ենք ընդհանրապես ուրիշ ճարպի մասին: Ընկույզներ՝ ահա թե ինչի է ձեզ պետք: Կերեք նուշ, այն շատ համեղ է, և նաև արեք ամենօրյա վարժություններ և չմոռանաք քայլելու մասին: Քայլեք, դա օգտակար է:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում ՝