3 բաղադրիչ, որոնք հարկավոր է ավելացնել շամպունին՝ թույլ մազերը կենդանացնելու համար

Օգտակար

Եթե մազերի բարակությունն անհանգստացնում է ձեզ, կարող եք օգտագործել բնական միջոցներ, որոնք չեն վնասի մազերին ու գլխամաշկին։

Չեզոք PH-ով շամպուն: 

Խորհուրդ է տրվում ընտրել չեզոք PH-ով շամպուն, որը նախատեսված է երեխաների համար. դրանք մշակված են նուրբ մաշկի և մազերի խնամքի համար։

Ռոզմարինի եթերային յուղ: 

Այս յուղը խթանում է մազերի ֆոլիկուլները, կանխարգելում մազաթափությունը, ինչպես նաև՝ մազերի վաղաժամ սպիտակեցումը, փայլ է հաղորդում մազերին։

Վիտամին E: 

Հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք մազերը պաշտպանում են վնասումից։

Կիտրոնի յուղ: 

Այս յուղն օգնում է կանխարգելել չորությունը։

Շամպունի մեջ ավելացրեք 10 կաթիլ ռոզմարինի յուղ, 10 կաթիլ կիտրոնի յուղ և երկու պարկուճ վիտամին E: Լավ խառնեք, քսեք մազերին՝ գլխամաշկը մերսելով 10 րոպե։ 10 րոպե անց լվացեք տաք ջրով։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում