Սա պետք է իմանան բոլորը. ահա թե ինչու չի կարելի զուգարանում նստել 15 րոպեից ավելի

Օգտակար

Մարդկանց մեծամասնության համար օրը սկսվում է զուգարան գնալով։ Լավ է, որ շատ մարդիկ հստակ գրաֆիկ ունեն, քանի որ այդպես կարող են կառավարել կարիքները։

Սովորաբար մարդիկ զուգարանում մնում են 5-30 րոպե (հասկանում եք, թե ինչ են անում)։ Սակայն շատ քչերը գիտեն, որ զուգարանում երկար նստելը վնասակար է առողջության համար։

Սա պետք է իմանան բոլորը. ահա թե ինչու չի կարելի զուգարանում նստել 15 րոպեից ավելի

Պարզվում է՝ բժիշկները խորհուրդ չեն տալիս 15 րոպեից ավել նստել զուգարանում։ Բանն այն է, որ ինչքան երկար եք նստում, այնքան ավելի մեծանում է թութքի առաջացման հավանականությունը։

Ի՞նչ է թութքը: Թութք (հեմորոյը) ուղիղ աղիքի երակներից ձևավորված հանգույց է, որն առաջանում է ուղիղ աղիքում և, առհասարակ, փոքր կոնքի խոռոչում՝ անոթային շրջանառության կանգային երևույթների հետևանքով։

Սա պետք է իմանան բոլորը. ահա թե ինչու չի կարելի զուգարանում նստել 15 րոպեից ավելի

Սկզբնական շրջանում այն կարող է անհանգստություն չպատճառել, սակայն հավատացած եղեք, որ հետագա զարգացման արդյունքում մեծ խնդիրներ է առաջացնելու Ձեզ համար և կարող է հասցնել նույնիսկ վիրահատության։ Իսկ ամենավատն այն է, որ վիրահատությունից հետո մեծ է հավանականությունը, որ այն կկրկնվի։

Այժմ դուք գիտեք, թե ինչու չի կարելի զուգարանում երկար նստել, իսկ գիրք կարդալ կամ խաղ խաղալ հնարավոր է նաև այլ վայրերում։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում