Իմ անքնությունն սկսվեց լավագույն ընկերոջս հարսանիքից մեկ շաբաթ առաջ։ Ես պետք է ելույթ ունենայի, և դա հանգիստ չէր տալիս ինձ։Այնքան էի մտածել այդ մասին, որ չէի կարողանում քնել նույնսիկ այն դեպքում, երբ շատ հոգնած էի։Երեք անքուն գիշերներից հետո սկսեցի հետաքրքրվել անքնության դեմ պայքարի մեթոդներով և գտա մի ֆանտաստիկ մեթոդ, որի օգնությամբ կարողացա հանգստանալ և մի քանի անգամ ավելի լավ քնել։Դա կոչվում է «4 – 7 – 8 » մեթոդ. ահա թե ինչ է պետք անել՝
4 վայրկյան շարունակ շունչ քաշեք քթով
Շունչը պահեք 7 վայրկյան
Բերանով դանդաղ արտաշնչեք 8 վայրկյան շարունակ
Այո՛, սա շատ պարզ է, սակայն նույնքան արդյունավետ։Այս մեթոդի օգնությամբ դուք կկարողանաք հանգիստ քուն մտնել և հանգիստ քնել ամբողջ գիշերվա ընթացքում։ Արդյունքում կբարելավվեն Ձեր ինքնազգացողությունը և աշխատունակությունը։