Երբ օրգանիզմին չի բավարարում ֆոլաթթվի մակարդակը. անուշադրության մի մատնեք այս նշանները

Օգտակար

Ֆոլաթթուն B վիտամինի տեսակ է, որն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Դրա մակարդակն օրգանիզմում նվազում է հիմնականում սննդակարգում համապատասխան մթերքի բացակայության պատճառով:

Brainum.ru-ի հաղորդմամբ՝ ֆոլաթթվի անբավարար մակարդակի պատճառ կարող են լինել նաև մի խումբ հիվանդություններ, ինչպես նաև՝ որոշակի դեղամիջոցների ընդունումը:

Խոցեր բերանում և լեզվի այտուցվածություն:

Այս նշանները նախորդում են անեմիային: Լեզուն այտուցվում է, դառնում կարմիր կամ փայլուն: Բերանի խոռոչում խոցեր են առաջանում:

Համի զգացողության կորուստ:

Ֆոլաթթվի անբավարար մակարդակի դեպքում մարդը կորցնում է համի զգացումը:

Աղեստամոքսային հիվանդություններ:

Անեմիան հաճախ հանգեցնում է աղիների հետ կապված խնդիրների՝ առաջացնելով փորկապություն կամ դիարեա:

Մշտական հոգնածություն, թուլություն, գունատություն:

Օրգանիզմին էրիթրոցիտներ են անհրաժեշտ՝ թթվածինն ամբողջ մարմնին և մկանային հյուսվածքներին հասցնելու համար: Ֆոլաթթուն նպաստում է էրիթրոցիտների արտադրմանը, իսկ դրա անբավարար մակարդակը հանգեցնում է ֆոլաթթու պակասորդային անեմիայի:

Շնչահեղձություն, գլխապտույտ:

Այս երկու նշանները, ինչպես նաև գիտակցության կորուստը կարող են վկայել ֆոլաթթվի անբավարար մակարդակի մասին:

Ուշադրության կենտրոնացման խնդիր:

Ֆոլաթթվի անբավարար մակարդակի հետևանքով կարող եք ցրված, մոռացկոտ դառնալ: Գրգռվածությունը ևս վկայում է այս խնդրի մասին:

Ցավ մարմնում:

Ֆոլաթթու պակասորդային անեմիան կարող է հանգեցնել ցավի ոտքերում և կրծքերում, ինչպես նաև գլխացավ առաջացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում