Դեմքի մաշկը մաքրելու հրաշալի միջոց, որն ամբողջովին կազատի Ձեր դեմքը սև կետիկներից

Օգտակար

Բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում իրենց դեմքի մասին, քաջ հայտնի են նյարդայնացնող այդ սև կետիկները, որոնք երբեմն տրամադրությունը կարող են ավելի շատ փչացնել, քան անգամ կորյակը:

Թվում է, թե դրանցից անհնար է ազատվելը: Երբ մենք սեղմում ենք դրանք, իրականում մղում ենք մաշկային ճարպն ավելի ու ավելի խորը, ինչը կարող է նույնիսկ բորբոքային պրոցեսներ առաջացնել: Ահա լավագույն մեթոդն այդ սև կետերից ազատվելու համար:

Ձեզ պետք կգա՝

1 գդալ ծովային աղ,

0.5 գդալ կիտրոնի հյութ,

1 գդալ ջուր:

Սկզբում ջրի մեջ ավելացրեք ծովային աղը:

Դեմքի մաշկը մաքրելու հրաշալի միջոց, որն ամբողջովին կազատի Ձեր դեմքը սև կետիկներից

Ավելացրեք լուծույթին կիտրոնի հյութը և մի լավ խառնեք: Պիլինգը պատրաստ է:

Դեմքի մաշկը մաքրելու հրաշալի միջոց, որն ամբողջովին կազատի Ձեր դեմքը սև կետիկներից

Երեք րոպե մերսեք Ձեր դեմքն ու դրա խնդրահարույց հատվածները՝ մատները թաթախելով այդ լուծույթի մեջ, մինչև զգաք պիլինգի հաճելի էֆեկտը: Վերջում լվացեք Ձեր դեմքը ջրով և վերջ:

Դեմքի մաշկը մաքրելու հրաշալի միջոց, որն ամբողջովին կազատի Ձեր դեմքը սև կետիկներից

Սկզբունքը կայանում է հետևյալում. ծովային աղը բնական հակաբակտերիալ միջոց է, որն օգնում է լայնացնել խոռոչները, կիտրոնի հյութը պայքարում է մանրէների դեմ ու պիլինգային ազդեցություն է ունենում՝ հեռացնելով հին մաշկը:

Կրկնեք այս պրոցեդուրան շաբաթական 2-3 անգամ, ու Ձեր մաշկի խոռոչները կսկսեն նորովի շնչել:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում