Սովորույթներ, որոնք վնաս են հասցնում մազերին

Օգտակար

Երկար, փարթամ ու առողջ մազեր ունենալը յուրաքանչյուր կնոջ երազանքն է: Գուցե Ձեր մազերը հենց այդպիսին են, բայց կան մազերի համար վնասակար սովորույթներ, որոնցից անհրաժեշտ է ամեն կերպ ձեռբազատվել:

Մազերին հաճախակի կպնելը:

Մազերը շուտ կեղտոտվում են, երբ դրանց հաճախակի եք ձեռք տալիս. այդ ժամանակ ստիպված եք լինում շուտ-շուտ լվանալ: Բացի այդ’ հաճախակի հպումներից մազերը դառնում են խոցելի և սկսում են ճյուղավորվել: Փորձեք Ձեզ վերահսկել նման դեպքերում:

Մազերն ամեն օր լվանալն ու ուղղելը:

Երբ մազերն ամեն օր լվանում եք կամ ուղղում, ապա բարձր ջերմաստիճանից խախտվում է մազերի կառուցվածքը, վնասվում մազերին վերին շերտը: Մազերը նաև կորցնում են իրենց առաձգականությունը, դառնում չոր: Օգտագործեք գելեր և այլ պաշտպանիչ քսուքներ:

Թաց մազերով տանից դուրս գալը:

Ջերմաստիճանի անկումը ևս խախտում է մազերի կառուցվածքը: Հնարավոր է’ մազերը սկսեն թափվել, դառնալ փխրուն: Չորացրեք մազերը սենյակային ջերմաստիճանում և երբեք թաց մազերով մի պառկեք:

Սրբիչով մազերը լավ չորացնելը:

Սա ևս սխալ է. այդպես Դուք խառնում եք մազերը, իսկ հետո ստիպված եք լինելու կարգի բերել, որի ընթացքում ևս մազերը կարող են լուրջ վնասվել:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում