Քաղցկեղը կապ ունի սննդակարգի հետ: 77000 մեծահասակի սննդային սովորությունների ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ բուսակերները 20%-ով պակաս էին ենթակա հաստ աղիքի և ուղիղ աղիքի առաջացման ռիսկի, քան մսակերները: Ներկայացնում ենք 4 մթերք, որոնցով կարելի է համարձակորեն փոխարինել սննդակարգի միսը և նվազեցնել կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման ռիսկը:1. Մանրաթելային հացահատիկներՄանրաթելն առանձնակի օգտակար է օրգանիզմից տոքսինների վերցման գործում: Որքան շատ են տոքսիններն օրգանիզմում, այնքան մեծ է ԴՆԹ-ի վնասման հավանականությունը, ինչը հանգեցնում է քաղցկեղի:
2. Ձիթապտղի յուղԱյս բաղադրիչը պետք է օմեգա-2 ճարպային թթուներ ստանալու համար: Ձիթապտղի յուղը նվազեցնում է բորոքումը, ինչպես յուղոտ ձուկը:3. Լոբի
Օգտակար է ստամոքսաղիքային տրակտի ոչ նորմալ ԴՆԹ-ի վերականգնման համար:4. Բանջարեղեն և մրգերԿոլոռեկտալ քաղցկեղի ռիսկը կարող է զգալիորեն նվազել օրական 6-8 բաժին միրգ և բանջարեղեն օգտագործելու դեպքում:Նաև պետք է հեռու մնալ ռաֆինացված շաքարավազից և վերամշակված մսից: Այս մթերքները կարող են զգալիորեն մեծացնել հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Շաքարավազը փոխարինեք մեղրով, միսը՝ ձկով և բուսական մթերքներով, որոնք հարուստ են երկաթով և սպիտակուցներով: