Կա ատամները սպիտակեցնելու տարիներով ստուգված 1 միջոց. կփորձե՞ք

Ներկայացնում ենք ատամները սպիտակեցնելու բնական միջոց: Քրքումը պարունակում է քուրքումին, որը պայքարում է բորբոքումների դեմ, օրինակ՝ արթրիտի դեպքում:

Քրքումը նաև հրաշալի հակաօքսիդանտ է, որը խոչընդոտում է ԴՆԹ-ի մոլեկուլների և բջիջների վնասվելուն: Այդպիսով կանխարգելվում են քրոնիական հիվանդությունները, օրինակ՝ սրտի հիվանդությունները և Ալցգեյմերի հիվանդությունը:

Համարվում է, որ քրքումի պարբերական օգտագործումը նպաստում է ատամների բծերի վերացմանը և վերադարձնում է դրանց փայլը:

Քրքումով տնային միջոցներ ատամների սպիտակեցման համար

Քրքումի փոշի ատամների համար

Այս միջոցը մի քանի օր պարբերաբար օգտագործեք, ատամները կսպիտակեն:

Բաղադրությունը՝

  • 1/8 թ. գ. քրքումի բնական փոշի
  • Առանձին ատամի խոզանակ (եթե վախենում եք, որ ատամի խոզանակը կգունավորվի):

Ուղեցույց՝

1. Թրջեք ատամի խոզանակը:

2. Վրան քրքումի փոշի լցրեք:

3. Ատամները մաքրեք ինչպես միշտ, բերանը դրանից հետո չողողեք:

4. Թող քրքումի փոշին ատամների վրա մնա 3-5 րոպե:

5. Հետո թքեք և լավ ողողեք բերանը:

6. Եթե դեմքի վրա քրքումի փոշու մնացորդներ նկատեք, լվացեք:

7. Ատամների կամ լնդերի վրա քրքումի փոշու հետքեր մի թողեք այդ մասերի գունավորումից խուսափելու համար:

Քրքումով ատամի մածուկ

Բաղադրությունը՝

  • ¼ թ. գ. քրքումի բնական փոշի
  • 1/8 թ. գ. կոկոսի հալեցրած յուղ

Ուղեցույց՝

1. Խառնեք քրքումի փոշին և կոկոսի յուղը:

2. Զանգվածը լցրեք ատամի խոզանակի վրա:

3. Ատամները մաքրեք ինչպես միշտ, դրանից հետո բերանը չողողեք:

4. Միջոցն ատամների վրա թողեք 3-5 րոպե:

5. Բերանը լավ ողողեք՝ չթողնելով միջոցի հետքեր:

6. Ատամները մաքրեք ձեր սովորական ատամի մածուկով՝ ևս մեկ անգամ լավ ողողելով բերանը:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում ՝