Կրծո՞ւմ եք եղունգների շուրջ մաշկը. կարդացեք սա

Fithacker.ru-ն գրում է, որ շատերն ունեն այս տհաճ սովորությունը՝ կրծել եղունգների շուրջ գտնվող մաշկը։

Շատերի դեպքում այս սովորությունն առաջանում է դեռ վաղ տարիքից, և նրանք հետագայում պարզապես չեն կարողանում կանգ առնել։

Որոշ դեպքերում իրավիճակը կարող է այնքան բարդանալ, որ մատներից կարող է արյուն հոսել։

Այս վարքը հաճախ կապված է անհանգստության հետ և տհաճ վիճակի հետևանք է դառնում։

Կրծո՞ւմ եք եղունգների շուրջ մաշկը. կարդացեք սա

Սա ոչ միայն էսթետիկ չէ, այլև կարող է ավելի լուրջ հետևանքների հանգեցնել։

Եղունգների շուրջ առաջացող վերքերը բակտերիաներին թույլ են տալիս ներթափանցել օրգանիզմ, իսկ թուքը ռիսկի ևս մեկ գործոն է դառնում՝ երբեմն նույնիսկ վարակների պատճառ դառնալով։ Վատագույն դեպքում կարող են վնասվել նաև նյարդերը։

Հարկավոր է որքան հնարավոր է՝ վաղ ազատվել այս սովորությունից, քանի դեռ այն քրոնիկ բնույթ չի ստացել։