Յուրաքանչյուր տնային տնտեսուհու հայտնի է, թե որքան դժվար է վառվածքից մաքրելը թավայի կամ կաթսայի հատակը:
Որպես կանոն այդ գործողության համար անհրաժեշտ են լինում հատուկ մաքրող միջոցներ և ֆիզիկական մեծ ուժի վատնում:
Հարկավոր է ընդամենը սոդա և սովորական 9% քացախ:

Պետք է դնել թավան վառված երեսով դեպի վեր, այնուհետև շաղ տալ սոդան. կարելի է քսել սոդան խոնավ սպունգով, որպեսզի այն չցրվի:
Ինչից հետո պետք է քացախով թրջել թավայի վրայի սոդադ և սպասել մինչև սոդայի և քացախի փոխազդեցությունը կավարտվի և դրանք խառնված կլինեն: Կարելի է արդեն մաքրել թավան սպունգով՝ վառված հատվածները հեռացնելու համար. այժմ դրանք ավելի հեշտ կմաքրվեն:
Եթե կեղտաբծեր դեռ մնում են, ապա պետք է կրկնել գործողությունը ևս մեկ անգամ, իսկ վերջում լվանալ թավան տաք ջրով:



























