Բոլոր երեխաները յուրահատուկ գեղեցիկ են, սակայն, նրանց թվում կան նաև նրանք, ովքեր առանձնանում են իրենց անհատականությամբ: Ինչպես օրինակ` ավստրալական այս զույգի դուստրերը: Բրուքն ու Դեյվիդը միշտ ուշադրություն էին գրավում: Նրանք գեղեցիկ զույգ են և արմատապես տարբերվում են միմյանցից: Բրուքը կապույտ աչքերով և շիկահեր է, իսկ Դեյվիդը մուգ մաշկ և շագանակագույն աչքեր ունի:


Երբ զույգը իմացավ համալրման մասին, անչափ ուրախացավ: Նրանք անընդհատ գուշակում էին, թե ում է նման լինելու երեխան: Սակայն նրանցից ոչ մեկը ճակատագրի կողմից նման նվեր չէր սպասում: Զույգը իմացավ, որ իրենք երկվորյակների ծնող են դառնալու: Երբ փոքրիկները ծնվեցին, նրանք պարզապես հրեշտակային նորածինների էին նման, սակայն շատ չէին տարբերվում մյուս նորածիններից։



Սակայն աղջիկների` Միայի և Բելլայի մեծանալուն զուգահեռ պարզ էր դառնում, որ նրանք լավագույնն են ժառանգել մայրիկից և հայրիկից: Աղջիկներն աննկարագրելի գեղեցիկ էին: Նորածինները ժառանգեցին մոր կապույտ աչքերը և հոր մուգ մաշկը: ԴՆԹ-ի այս զարմանալի խառնուրդը աշխարհին մի գեղեցիկ բան տվեց: Ծնողները շարունակում են կիսվել աղջիկների լուսանկարներով՝ աշխարհը նվաճելով նրանց գեղեցկությամբ:






























