Ինչպես են պատրաստում կենդանակերպի տարբեր նշանները

Խոհարարությունը լուրջ գործ է: Պարզվում է, որ աստղերը նախապես են որոշել, թե ում է վիճակված լինել հմուտ խոհարար, և ով պետք է բավարարվի միայն սիրողական մակարդակով:

Այսօր մենք ձեզ կպատմենք այն մասին, թե ինչպես են պատրաստում կենդանակերպի տարբեր նշանները:

1. Խոյ

Ամենից հաճախ դուք պարզապես ծուլանում եք որևէ բան եփել, չնայած դուք ներուժ հաստատ ունեք: Դուք հաճախ ընտրում եք կիսաֆաբրիկատ սնունդ, քանի որ միկրոալիքային վառարանի հետ դուք ձեզ ավելի ինքնավստահ եք զգում։

2. Ցուլ

Դուք հիանալի խոհարար եք, բայց շատ հաճախ պարզապես ճաշ պատրաստելու ոգեշնչում չունեք: Բայց երբ հասնում եք խոհանոց, պատրաստում եք մի բան, որն աներևակայելի համեղ և հյութալի է:

3. Երկվորյակներ

Հենց որ սկսեք բացահայտել ձեր խոհարարական տաղանդը, դուք այլևս չեք հրաժարվի դրանից: Դուք չեք սիրում պատրաստել բանական ուտեստներ, այնպես որ միշտ հաճույքով մտնում եք համացանց, որպեսզի այնտեղ գտնեք ինչ–որ համեղ և «ռեստորանային» բան։

4. Խեցգետին

Դուք պատրաստում եք գրեթե ամեն օր: Քանի որ դուք պարզապես երազում եք ընտանիքի մասին (նույնիսկ եթե դեռ այն չունեք), ուստի սիրում եք շատ բան եփել, որպեսզի բոլորին բավարարի: Սրանք ամենասովորական, բայց ոչ պակաս համեղ ուտեստներն են։

5. Առյուծը

Քանի դեռ ձեր կյանքում կա մեկը, ով կեփի ձեր փոխարեն, դուք խոհանոց չեք հասնի , բայց եթե դուք մենակ եք ապրում, ապա ամենից շատ տուն եք կերակուր պատվիրում, իսկ երբ տրամադրության ունեք, պատրաստում եք համեղ ուտեստներ:

6. Կույս

Դուք սիրում եք եփել, և դա ձեզ մոտ լավ է ստացվում: Դուք փորձում եք կատարելագործել ձեր բաղադրատոմսերից յուրաքանչյուրը, այնուհետև այն կիսել ընկերների և ընտանիքի հետ: Դա աներևակայելի շոյում է ձեր ինքնասիրությունը.

7. Կշեռքներ

Դուք անընդհատ կասկածում եք` ուտել առողջ և սննդարար ինչ–որ բա՞ն, թե վնասակար ու տանջող… Դուք գիտեք ինչպես պատրաստել երկուսն էլ, և, հետևաբար, ձեզ համար ավելի դժվար է լինել խոհանոցում:

8. Կարիճ

Դուք գիտեք ինչպես պատրաստել, բայց ուտեստները միշտ չէ, որ համեղ են: Դուք ամենևին էլ քննադատություն չեք ընդունում, այնպես որ ձեր հյուրերը վեճի բռնվելու ռիսկի տակ են, եթե սեղանին ինչ–որ բան նրանց դուր չգա։

9. Աղեղնավոր

Ձեզ այնքան էլ չի գրավում խոհարարությունը, բայց ձեզ դուր են գալիս էկզոտիկ ուտեստները: Դուք նախընտրում եք արքայախնձորով, մսով աղցան, քան սովորական մայրաքաղաքայինը: Եվ սա ամենաքիչն է այն ամենից, ինչ Դուք կարող եք փորձարկել խոհանոցում:

10. Այծեղջյուր

Դուք լավ եք եփում և հաճույքով եք դա անում: Դուք եփում եք գրեթե ամեն օր, այնպես որ պարբերաբար ավելացնում եք ձեր հմտությունները:

11. Ջրհոս

Դուք պարզապես խոհարարական հանճար եք: Դուք կարողանում եք թխել և՛ հիանալի տորթեր, և՛ պատրաստել օրիգինալ տաք կերակրատեսակներ, և՛ պատրաստել համեղ աղցաններ… Խմորը սիրում է ձեզ, այնպես որ, պելմենիներն ու թխուկները նույնպես հիանալի են ստացվում։

12. Ձկներ

Միշտ ուզում եք որևէ նոր բան ավելացնել, որը ոչ միշտ է տեղին սովորական ուտեստին: Դուք բավականին հաճախ եք եփում, բայց միշտ չէ, որ ամեն ինչ ստացվում է ձեր ուզածի պես: Բայց այնուամենայնիվ, դա ձեզ միայն ավելի է խթանում: