Կիսաշրջազգեստը կարող է հրաշքներ գործել: Այն երբեմն կերպարը դարձնում է ավելի կանացի և էլեգանտ, և նաև հարմար է բոլոր կանանց, պարզապես անհրաժեշտ է այն ճիշտ ընտրել:
Մենք գտել ենք ամենատարածված սխալները, որոնք թույլ է տալիս գրեթե յուրաքանչյուր կին։
1. Անհարմար կոշիկներ
Փեշը կկորցնի իր ամբողջ էֆֆեկտը, եթե սխալ կոշիկների հետ հագնեն։

2. Անհարմար ներքնազգեստ
Ընտրեք անկար վարտիքներ, եթե հագնում եք կիպ փեշ: Եվ մի մոռացեք, որ գունավոր վարտիքները միշտ երևում են թեթև հագուստի տակից։

3. Անորակ գործվածքներ
Շատերը ավելի շատ ուշադրություն են դարձնում ձևին, քան գործվածքի որակին։ Այնուամենայնիվ, շատ դեպքերում, ցածրորակ գործվածքից կարված փեշը միայն փչացնում է ձեր տեսքը։

4. Սխալ ոճը
Եթե փեշը հիանալի է նստում մոդելի վրա, դա չի նշանակում, որ դա ձեզ վրա նույն տեսքը կունենա: Հաշվի առեք ձեր մարմնի առանձնահատկությունները։
5. Փեշ «սխալ տեղում»
Մի մոռացեք, թե ուր և ինչու եք գնում: Օրինակ, գրասենյակում չպետք է չափազանց կարճ փեշ հագնել:




























