25–ամյա չինուհի Սյաո Ցույը աղքատ ընտանիքից էր: Ծնողները հազիվ էին ծայրը ծայրին հասցնում: Նրանք որդի ունեին, որին չէին կարողանում ամուսնացնել, և այդ ամենն իրենց աղջկա օժիտի բացակայության պատճառով: Բայց ոչ ոք չէր ցանկանում կապվել ընտանեկան կապերով այս աղքատ ընտանիքի հետ: Այդ ժամանակ ծնողները որոշեցին ամուսնացնել Սյաո Ցույին` առանց որևէ օժիտի։

Նրանք գտան արժանի թեկնածու` բավականին հարուստ ընտանիքից: Սակայն փեսան ուներ մեկ թերություն. Նա արդեն 60 տարեկան էր: Աղջկա համար սա իսկական ողբերգություն էր, քանի որ նա չէր ցանկանում իր կյանքը կապել ծերունու հետ: Նա փորձեց ծնողներին ետ պահել այդ որոշումից, բայց նրանք անդրդվելի էին։

Ավելի մոտիկից ծանոթանալով փեսային` աղջիկը հասկացավ, որ որպես մարդ` նա բավականին լավն է: Նա ուրախ և եռանդուն էր, նա լավ էր հասկանում նրան` չնայած իր տարիքին: Այնուամենայնիվ, Սյաոն նույնիսկ չէր էլ կասկածում, թե ինչ էր նա իրենից թաքցնում: Չնայած այն հանգամանքին, որ փեսայի բնավորությունը նրա սրտով էր: Սյաո Ցույն ամուսնանում էր արցունքն աչքերին, բայց չէր կարողանում համակերպվել փեսայի տարիքի հետ։

Այնուամենայնիվ, հարսանիքից հետո իսկական անակնկալ էր սպասում նրան: Ինչպես պարզվեց, ամուսինը թաքցրել էր իր իրական տարիքը: Նա իր ընտրյալից շատ տարեց չէր: Այսպես նա ցանկանում էր ստուգել ապագա կնոջը, պարզել, թե որքան հարմարվող է նա, արդյո՞ք նա դեմ դուրս չի գա իր ծնողներին: Նրա համար կարևոր էր ստուգել, թե նա ինչպիսի կին է: Եվ դրա համար նա օգտագործել էր դիմահարդարում: Սյաո Ցույը հաջողությամբ անցավ թեստը:



























