Պարզեք, թե որոնք են այս նշանները։
Խոյ
Խոյ կինն ի սկզբանե գրավում է իր անսովոր գեղեցկությամբ: Նա ունի մի առանձնահատուկ հատկություն, որը նրան առանձնացնում է մյուսներից:
Օրինակ` գրավիչ հայացք կամ կատարյալ մարմին։ Խոյ կինը եռանդուն է, ուժեղ և միևնույն ժամանակ զգայական: Նրա հետ շփման փորձը, անկասկած, անմոռանալի կլինի:
Առյուծ
Նրա կեցվածքը և պահվածքը բառացիորեն զրկում են մարդկանց խոսելու ունակությունից: Նա խարիզմատիկ մարդու իրական օրինակ է:
Կին առյուծը սիրում է ոճային հագնվել, ուստի ամբոխի մեջ նա միշտ ուշադրություն է գրավում: Բայց ինչը նրան իսկապես հիշվող է դարձնում` նրա վերաբերմունքն է ուրիշների հանդեպ, հումորն ու ջերմությունը:
Կարիճ
Այս նշանի ներկայացուցիչը առանձնանում է ինչ–որ առեղծվածային գեղեցկությամբ և խորհրդավորությամբ:
Նա խելացի է, առանձնանում է իր ներքին խորությամբ և ուժեղ բնավորությամբ: Նա ոչ ավելին, ոչ պակաս` ճակատագրական կին է, և հենց դա է պատճառը, որ նրան հնարավոր չէ մոռանալ։
Աղեղնավոր
Օրգինալ` դա նրա երկրորդ անունն է, իսկ հմայքը` երրորդը: Նա ընկերների մեծ շրջանակ ունի, նա մարդկանց տալիս է իր սերն ու լողում է ուրիշների սիրո մեջ:
Անկախությունն ու անհատականությունը Աղեղնավոր կնոջը դարձնում են իսկապես եզակի անձնավորություն, որին պարզապես ճանաչելով մի փոքր ավելի, հավերժ կմնա ձեր սրտում։
Ջրհոս
Ջրհոս կինը իր տեսակի մեջ միակն է և անկրկնելին։ Նրա հանդեպ նախնական հետաքրքրությունը ծնվում է նրա բարության, ջերմության, հումորի և հետաքրքրությունների լայն շրջանակի շնորհիվ, իսկ նրա կրեատիվ ու ինքնատիպ բնույթը անպայման կոգեշնչեն հետագայում կապեր պահպանել նրա հետ:
Նա նայում է այն ամենին, ինչ տեղի է ունենում այս աշխարհում` անսովոր տեսանկյունից և հաճախ բարձրաձայնում է այն, ինչը մյուսները վարանում են բարձրաձայն ասել: Նրան չի հետաքրքրում, թե ինչ են ասում ուրիշները նրա մասին, և դա նրան ավելի գրավիչ է դարձնում:



























