Մենք արդեն սովոր ենք մեր սմարթֆոնը մեզ հետ զուգարան տանել: Պարզվում է, որ դա շատ վտանգավոր սովորություն է։
«Հնարավոր է, դուք ձեր մարմինը ենթարկեք Salmonella, E. coli և C. միկրոբներով վարակվելու ռիսկին:
Դուք սրբվում եք և վերցնում եք ձեր հեռախոսը, դրանից հետո ձեռքերը լվանալն այլևս չի օգնում. Բակտերիաները հասցնում են տարածվել ձեր հեռախոսի վրա:
Հետևաբար, կրկին օգտագործելով հեռախոսը, մանրէները նորից հայտնվում են ձեր ձեռքերին», – ասում է հիգիենայի մասնագետ, դոկտոր Լիզա Ասկերլին։
Իսկ ինչ կարող ենք անել: Դոկտոր Ռոն Կատրլերը` Մարիա Թագուհու կենսաբժշկական ինստիտուտի տնօրենը, բացատրեց.
«Այս խնդրից խուսափելու լավագույն միջոցը` հեռախոսը ձեզ հետ զուգարան չտանելն է»։
Կատրլերը նաև հայտարարել է, որ բակտերիաների քանակը տատանվում է այն վայրից, թե որտեղ է հենց տեղադրվում հեռախոսը: Պետք է հիշել նաև, որ մանրէները ոչ միայն ձեռքով են տեղափոխվում:
Իհարկե, սա է հիմնական ուղին, բայց ոչ միակը։ «Բակտերիաները ունակ են բավականաչափ հեռու ճանապարհորդել», – բացատրում է դոկտոր Ասկերլին:
Հետևաբար պետք է զուգարանի նստատեղից հեռու պահել բոլոր անձնական հիգիենայի պարագաները` ատամի խոզանակ, սանր:
«Հեռախոսը խիստ գրավիչ վայր է բակտերիաների համար: Եվ եթե դուք հեռախոսը թաց ձեռքերով բռնեք, այս վայրը վիրուսների և մանրէների իսկական տունը կդառնա»:
Մի մոռացեք այս հոդվածով կիսվել ընտանիքի և ընկերների հետ։



























