Նրանք եկել են այս աշխարհ` այն մի փոքր ավելի պայծառ, ավելի լավ և գեղեցիկ դարձնելու համար:
Իհարկե, յուրաքանչյուր կին ինչ–որ բանում հիանալի է։ Բայց այս աղջիկներին ավելի շատ է բաժին ընկել: Բավականին տարօրինակ է, չնայած նրանք առատաձեռնորեն են շնորհված, բայց նրանցից պահանջարկն էլ է շատ։ Այս տիկնայք բախտի ֆավորիտներն են և միևնույն ժամանակ կարող են ունենալ շատ դժվար ճակատագրեր: Դուք հավանաբար արդեն կռահեցիք, թե ո՞ւմ մասին է խոսքը,– հարցնում է Աննա Կիրովան: Այսպիսով, ծանոթացեք կենդանակերպի նշանի ամենամեծ երեք կանանց:
Ջրհոս
Նա ծնվել է, որպեսզի իրականություն դարձնի իր և ուրիշների երազանքները: Նա իր շրջապատի մարդկանց ոգեշնչում է անհնարը դարձնել հնարավոր և մոտ: Նա շատ բարձր է թռչում` թևերի վրա տանելով մի քանի տասնյակ մարդու: Արդյո՞ք դժվար է նրա համար: Իհարկե… Բայց նա ծնվել է Տիեզերքի երազանքներն իրականացնելու համար։
Առյուծ
Իսկական թագուհի, նրան պատրաստ են հետևել մի ամբողջ ազգեր։ Նա եկել է աշխարհին բերելու այն փոփոխությունները, որոնց նա պատրաստ է: Առյուծի ծնունդը ձեր ընտանիքում նշանակում է, որ ձեր ընտանիքը տեղափոխում է մի նոր կարմայական մակարդակի։
Թիմում նրա հայտնվելը ցույց է տալիս, որ եկել է դեպի լավը փոփոխություն կատարելու ժամանակը։ Ահա թե ինչու է Առյուծի համար այդքան դժվար այսպես կոչված ճահիճ– կոլեկտիվում և մի ընտանիքում, որը չի ձգտում որևէ բանկ հասնել, նման վայրերում Առյուծը պարզապես չի կատարում իր կենդանակերպի առաքելությունը:
Կարիճ
Հեքիմ և կախարդուհի, մենք բոլորս գիտենք Կարիճ կանանց անխորտակելի խարիզմայի մասին, բայց կա մի առանձնահատկություն, որի մասին բոլորը խոսում են շշուկով։ Սրանք այն կանայք են, ովքեր տեսնում են: Եթե ուզում եք իմանալ, թե ո՞ր կողմ պետք է շարժվեք, հարցրեք Կարիճ կնոջը…
Նրանք ոչ միայն տեսնում են, այլև բուժում են վիրավոր հոգիները, որոնցից ժամանակակից աշխարհում այնքան շատ կա: Ինչպե՞ս են դա անում: Նրանք տեսնում են, թե իրականում ինչպիսին է ամեն ինչ: Նրանք տեսել են Դրախտ, նրանք դժոխք են տեսել, և այժմ նրանք այստեղ են, և նրանց խնդիրն է բուժել:



























