Յուրաքանչյուր կին երազում է իր տղամարդու համար դառնալ գեղեցկության չափանիշ: Հետաքրքիր է, բայց հաճախ «իդեալ» դառնում են հայտնի կանայք, որոնց մասին երազում են տղամարդիկ ամբողջ աշխարհում: Եվ այդ պատճառով շատ կանայք որոշում են պլաստիկ վիրահատություններ անել և փորձում են նմանվել «ճանաչված գեղեցկուհիներին»։
Լոնդոնի մի պլաստիկ վիրաբույժ որոշեց ստեղծել իդեալական աղջկա կերպար: Որպես հիմք՝ նա հավաքեց իր հաճախորդների բոլոր ցանկությունները և նախասիրությունները: Ինչպիսի վիրահատություններ էին ուզում, ում աչքերը, քիթը և շրթունքները:
Եվ ահա, թե դրանից ինչ ստացվեց
Դեմքի օվալը Շերի նման

Կիրա Նայթլիի աչքերը

Ջենիֆեր Լոպեսի հոնքերը

Այտերը, ինչպես Անջելինա Ջոլիինը

Պենելոպա Քրուզի շրթունքները

Քեյթ Միդլթոնի քիթը

Կզակը ինչպես Էմբեր Խյորդինը։




























