Յուրաքանչյուրն ունի հարմարավետ և կոկիկ տան իր սեփական գաղափարը: Շատերի համար կարևոր է հարմարավետությունը, հանգստությունը, հարմարություններն ու ջերմությունը:
Բայց մյուսները հատուկ ինչ–որ բան են ուզում՝ սովորական համարելով պարզ բնակարաններն ու տները: Դան և Աննաբել զույգը որոշեց գտնել իրենց տունը վերազինելու օրիգինալ լուծում: Նրանք ապրում են Ֆորտ Քոլինզ քաղաքում, ԱՄՆ: Քաղաքի եղանակային պայմանները թույլ տվեցին նրանց վերազինել տունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների վագոնի մեջ:


Վագոնն արժեցավ ամուսիններին 27,000$։ Իրերն ու կահույքն ամուսինները ձեռք բերեցին հնաոճ շուկայում։ Եվ հիմնական ծախսերը գնում էին տունը զարդարելու համար: Նրանք ուզում էին ստեղծել հարմարավետ և ստեղծագործական անկյուն: Հատկանշական է, որ ամուսիններն արվեստագետներ են, ուստի նրանք շատ բան արեցին իրենց ձեռքերով: Նրանք շատ պատուհաններ տեղադրեցին, որպեսզի ավելի շատ լույս ներթափանցի տուն, և թարմ օդ շրջանառվի։



Տան ինտերիերը կատարված է 40–ականների ոճով, զույգը շատ պայծառություն բերեց դեկորին: Վագոնում տեղավորվեց ննջասենյակ, հանգստի գոտի, խոհանոց և նույնիսկ սանհանգույց: Տունն ունի այն ամենը, ինչ հարկավոր է կյանքի համար: Ամուսինները գոհ են արդյունքից: Նոր տունը դարձել է ոգեշնչման աղբյուր:





























