Նա քիչ մնաց կրկներ «Կլոն» հեռուստասերիալի Ժադիի ճակատագիրը իրական կյանքում

Ջովաննա Անտոնելին ծանոթ է մեր հեռուստադիտողներին Ժադիի դերով` մեզ ծանոթ «Կլոն» սերիալից։ Իր հայրենիք Բրազիլիայում դերասանուհին աներևակայելիորեն սիրված է: Այսօր Ջովաննան երջանիկ կին և մայր է, ով մեծացնում են երեք գեղեցիկ երեխաների: Սակայն, քչերը գիտեն, որ երջանկության ճանապարհին նա ունեցել է բազմաթիվ լուրջ փորձություններ: Դերասանուհին քիչ էր մնացել կրկներ իր հերոսուհու դժվար ճակատագիրը:

Նա քիչ մնաց կրկներ «Կլոն» հեռուստասերիալի Ժադիի ճակատագիրը իրական կյանքում

Երբ Ջովաննային առաջարկեցին Ժադիի դերը, նա արդեն բավականին սիրված դերասանուհի էր: Նրա հանդիպումը դերասան Բենիսիո Մուրիլոյի հետ (Լուկասի դերի կատարողը) ճակատագրական դարձավ: Առաջին իսկ օրվանից դերասանների միջև կայծ առաջացավ: Իսկ ավելի ուշ բոլորի համար պարզ դարձավ, որ նրանք անտարբեր չեն միմյանց նկատմամբ: Ահա թե ինչու էր էկրանին Ժադիի և Լուկասի պատմությունը այդքան անկեղծ թվում: Այն ժամանակ Ջովաննան ամուսնացած էր, բայց դա նրան չկանգնեցրեց։ Դերասանուհին բաժանվեց ամուսնուց` սիրելիի կողքին լինելու համար:

Նա քիչ մնաց կրկներ «Կլոն» հեռուստասերիալի Ժադիի ճակատագիրը իրական կյանքում

Զույգը սկզբում շատ ներդաշնակ էր թվում։ Սակայն ժամանակի ընթացքում նրանց միջև սկսվեցին բախումներ: Մեղավորը Ջովաննայի խանդն էր, որը, ի դեպ, այնքան էլ անհիմն չէր: Նույնիսկ որդու ծնունդը չկարողացավ լուծել իրավիճակը: Ի վերջո, Ջովանան և Բենիցիոն բաժանվեցին։

Նա քիչ մնաց կրկներ «Կլոն» հեռուստասերիալի Ժադիի ճակատագիրը իրական կյանքում

Դերասանուհու հաջորդ ամուսինը ամերիկացի գործարար Ռոբերտո Լոկաշիոն էր: Ջովանանն ուզում էր նրա հետ մեկնել Միացյալ Նահանգներ և կարիերան շարունակել Հոլիվուդում: Սակայն Բենիսիոն դեմ էր որդու հեռանալուն: Արդյունքում, դատավարությունը ձգձգվեց, իսկ դերասանուհու նոր ամուսնությունը քանդվեց։

Նա քիչ մնաց կրկներ «Կլոն» հեռուստասերիալի Ժադիի ճակատագիրը իրական կյանքում

Ռոբերտոյի հետ կապը խզելուց հետո` Ջովաննիին և Բենիսիոյին վերջապես հաջողվեց բարեկամաբար պայմանավորվել որդու խնամակալության հարցի շուրջ: Իսկ 2009-ին դերասանուհին վերջապես հանդիպեց իր իսկական երջանկությանը` ռեժիսոր Լեոնարդո Նոգուեյրային: 2010-ին զույգը ունեցավ հիանալի երկվորյակներ դուստրեր, որոնց նկատմամբ դերասանուհու ավագ որդին մինչ օրս խնամքով և քնքշությամբ է վերաբերվում: Այսօր Ջովանանն իրեն երջանիկ է համարում, չնայած որ այս երջանկության ուղին երկար ու ծանր էր:

Նա քիչ մնաց կրկներ «Կլոն» հեռուստասերիալի Ժադիի ճակատագիրը իրական կյանքում