Դժբախտաբար, բոլորը կարող են դառնալ աղքատ և անօթևան: Եվ դրա պատճառները կարող են լինել ոչ թե վատ սովորությունները, այլ ինչ–որ ուրիշ հանգամանքներ, որոնք կախված չեն անձից:
Հետևաբար անհրաժեշտ է ցանկացած անօթևան մարդուն կարեկցել։
Ամերիկացի ոստիկան Մայքլ Ռիվերսը գրեթե մեկ տասնամյակ պարեկություն էր անում իր հայրենի քաղաքի Գոլդսբորոյի փողոցներում։
Ծառայության ընթացքում նա շատ անօթևան մարդկանց արդեն ճանաչում էր դեմքով։
Մի անգամ նա տեսավ մի կնոջ: Նա միջին տարիքի էր և ակնհայտ էր, որ նա տուն չունի:
Տղամարդուն շատ էր զարմացրել անօթևանի շապիկի մակագրությունը. «Անօթևան դառնալը` ոչ ոք դառնալու ամենաարագ ճանապարհն է»:

Այս արտահայտությունը ոստիկանին հուզեց մինչև հոգու խորք: Նա որոշեց ծանոթանալ կնոջ հետ։ Անօթևանը չէր վախենում իրավապահից, ինչպես դա պատահել էր ուրիշների հետ և ներկայացրեց իրեն: Նրա անունը Միշել է:
Նա ամուսնու հետ երկար ժամանակ ապրում է փողոցում: Նրանք ունեն երկու երեխա՝ 23–ամյա որդի և մեկ դուստր, որն արդեն 12 տարեկան է: Աղջիկը ապրում է խնամակալի տանը:
Մայքլը հարցրեց՝ նա ճաշե՞լ է: Միշելը խոստովանեց, որ այսօր ոչինչ չի կերել: Այնուհետև Ռիվերսը որոշեց հյուրասիրել նրան: Իրավապահը գնեց մի քանի պիցցա և սոդա: Նա Միշելի հետ զրուցեց քառասունհինգ րոպե:
Ոստիկանը նկատեց, որ նրա զրուցակիցը շատ խելացի և լավ կարդացած կին է: Բայց ճակատագիրը որոշել էր, որ նա և իր ամուսինը հայտնվեն փողոցում:

Անցորդներից մեկը լուսանկարել էր ոստիկանի և անօթևան կնոջ ընթրիքը: Նկարները հայտնվեցին համացանցում և շատ տարածված դարձան:
Մեկնաբանություններում Մայքլն ինքն է պատմել Միշելի հետ շփման ամբողջ պատմությունը: Եվ շատ օգտատերեր ցանկացան օգնել կնոջը և նրա ամուսնուն` երկրորդ հնարավորություն ստանալու և փողոցից դուրս գալու:



























