Մանկության տարիներին յուրաքանչյուր անձ երազում է լինել ինչ–որ մեկը և դա դարձնում է իր նպատակը։ Ինչ–որ մեկը ցանկանում է ինքնաթիռների դիզայներ դառնալ, ինչ–որ մեկը` բալերինա: Իսկ ինչ–որ մեկը շատ անսովոր երազներ ունի, որոնք ոմանց ֆանտաստիկ կթվան։

Օրինակ, Սինդի Սմիթ անունով մի աղջիկ մանկուց երազում էր երկար պարանոց ունենալ, ընձուղտի նման: Սկզբում աղջկա ծնողները կարծում էին, որ դա նրա մանկության երազանքն է, որը շուտով կմոռացվի, բայց դա այդպես չեղավ։ Երբ Սինդին դարձավ 18 տարեկան, նա որոշեց օղակներ տեղադրել պարանոցի վրա, որոնք ունեն Պադաունգ ցեղի ընձուղտ – կանայք։ Նրանց մոտ ընդունված է կրել այդ օղակները հինգ տարեկանից մինչև ամուսնությունը: Քանի որ երկար պարանոցը համարվում է աղջկա գեղեցկությունը։

Բայց Սինդին օղակները իր պարանոցին հագցրեց միայն չափահաս դառնալուց հետո, իսկ բժիշկները նրան հավաստիացրին, որ ոչինչ չի փոխվի, եթե այդքան ուշ տարիքում օղաներ սկսի կրել, քանի որ այս տարիքում մկաններն ավելի քիչ էլաստիկ են և դրանք փոփոխությունների չեն ենթարկվում։

Աղջիկը ոչ ոքի չլսեց և ցանկացավ ամեն դեպքում երկար պարանոց ունենալ: Նա իրեն շատ բաներից զրկեց, օրինակ` լողավազանում և ծովում լողալ չէր կարող, նրա ընկերները հեռացան նրանից, իսկ տղաները չէին հասկանում, թե ինչու է դա անհրաժեշտ:


Հինգ տարի անց Սինդին հանեց օղակները, բայց ոչ ոք որևէ տպավորիչ բան չկատեց, չնայած նա պնդում էր, որ նրա պարանոցը դարձել է շատ ավելի երկար և ավելի սլացիկ: Թեև, հավանաբար, էլ ի՞նչ ասել, երբ հինգ տարի ծանր օղակներ եք կրում, որոնք անհարմարություն են պատճառում։




























