Թիֆանի Թեյլորը բարդույթավորվել է դեռահաս տարիքից՝ իր արտաքին տեսքի պատճառով: Աղջիկն ամեն օր կոսմետիկայի հսկայական շերտ էր դնում դեմքին: Ոչ ոք դեռ չի տեսել Թիֆանիին առանց իր դիմահարդարման։


Բայց բանն այն է, որ 14 տարեկանում Թիֆանիի մոտ ախտորոշեցին վիտիլիգո: Աղջիկը ամեն կերպ փորձում էր թաքցնել այս հիվանդության հետքերը: Նույնիսկ հարազատներն ու ընկերները չգիտեին, թե իրականում ինչ տեսք ունի Թիֆանին: Այնուամենայնիվ, նրա դիմահարդարումը նույնպես հարցեր էր առաջացնում։ Մարդիկ ծիծաղում էին նրա արտաքինի վրա:


Բայց ամեն ինչ փոխվեց, երբ Թիֆանին իմացավ Վինի Հարլոու մոդելի մասին: Աղջիկը տառապում էր նույն հիվանդությամբ, սակայն, չնայած վիտիլիգոյին, նա հայտնի էր դարձել ամբողջ աշխարհում և գլխիվայր շրջել նորաձևության արդյունաբերությունը: Տեսնելով նրան՝ Թիֆանին ինքնավստահություն զգաց։


10 տարի անց աղջիկը որոշեց ազատվել իր տարօրինակ դիմահարդարումից: Նա ցույց տվեց իր բնական գեղեցկությունը: Աղջկան ցնցեց մարդկանց արձագանքը իր արտաքին տեսքի նկատմամբ: Ոչ ոք նրանից չէր խուսափում, չէր շշնջում մեջքի հետևում: Այժմ Թիֆանն այլևս չի քողարկում իր տեսքը: Նա վստահորեն ցույց է տալիս իր բնականությունը: Աղջիկը հույս ունի հանդիպել մի տղամարդու, ով կսիրի իրեն այնպես, ինչպես որ կա։































